Բա «թագավորներին» այդպիսի հարց կտա՞ն
Արխիվ 16-20Այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 16:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի, Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը: Iravunk.com-ը Էդուարդ Աղաջանյանին ուղղեց հետևյալ հարցը.
Պարոն Աղաջանյան, այս օրերին, դուք եւ կառավարության մյուս անդամները ըստ էության հաճախում եք վարսավիրանոցներ, որքանով որ դա նկատելի է: Ստացվում է, որ դուք խախտո՞ւմ եք պարետի որոշումը եւ հաճախում եք վարսավիրանոցներ, քանի որ ըստ որոշման դրանք պետք է փակ լինեն, թե՞ ունեք անձնական վարսավիրներ:
Մեր հարցը, ինչպես շատ այլ հարցեր, մնացին անպատասխան: Էդուարդ Աղաջանյանը հավանաբար նախապես ընթերցել էր մեր հարցը, և ակնհայտորեն այն իրեն դուր չէր եկել, կամ հավանաբար զարմացրել էր Էդուարդ Աղաջանյանին, բա «թագավորներին» այդպիսի հարց կտա՞ն: Բազմիցս գրվել է, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ տարվա կտրվածքով մի քանի հազար ԱՄՆ դոլար գումար են տրամադրում իրենց իսկ անձնական վարսահարդարներին:
Սա «Նոր Հայաստանն է...»
Հ. Գևորգյան

