Մարիխուանայի միջոցառման կազմակերպիչը ՔՊ-ական պատգամավորի եղբայրն է. Ինչ էր գրում «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 տարի առաջ
Արխիվ 16-20Մարիխուանայի միջոցառման կազմակերպիչը ՔՊ-ական պատգամավորի եղբայրն է

Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը վերոնշյալ լուսանկարն է հրապարակել եւ նշել. «ՔՊ անդամ, «Իմ Քայլը» խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ, իրավապաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ու Ազատության հրապարակում մարիխուանայի միջազգային օր կոչվող հիմարության կազմակերպիչներից մեկը, ով ոստիկաններին համոզում էր, որ մարիխուանայի քարոզն իր մեջ որեւէ ապօրինություն չի պարունակում: Խանդավառ նիկոլոմանները կասե՞ն, որ թագավորն այս ամենից տեղյակ չէ եւ որ այս ամենն իր գիտությամբ չի կատարվում...»:
Հավելենք, որ մեր ունեցած տեղեկություններով՝ Ալեքսանդր Յուրիի Բաղդասարյանը, որը մարիխուանայի միջազգային օրը նշող միջոցառման կազմակերպիչներից էր, ՔՊ-ական պատգամավոր Նիկոլայ Յուրիի Բաղդասարյանի հարազատ եղբայրն է:
Փաշինյանը Ս. Հարության տոնի շնորհավորանքը շփոթել է Ս. Ծննդյան տոնի շնորհավորանքի հետ

«Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ: Մեզ եւ Ձեզ Մեծ Ավետիս», - գրել է ՀՀ վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում, ինչը լայն արձագանք է գտել:
Քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ այս մասին նշում է. «Երբ ՀՀ վարչապետը Ս. Հարության տոնի շնորհավորանքը շփոթում է Ս. Ծննդյան տոնի շնորհավորանքի հետ: Զատկի շնորհավորանքը հետեւյալն է. «Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է Հարությունը Հիսուս Քրիստոսի»:

