Մեր մտահոգությունը եւ վրդովմունքն ենք արտահայտում. ՀՀԿ ԳՄ-ն՝ Արցախի հարցով ՀՀ կառավարության կողմից իրականացվող արտաքին քաղաքականության մասին

Արխիվ 16-20

ՀՀԿ գործադիր մարմնի հայտարարությունը
 

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների այս փուլում ընթացող զարգացումների վերաբերյալ ՌԴ արտաքին գործերի նախարարի հրապարակած տեղեկությունների կապակցությամբ իր մտահոգությունը և վրդովմունքն է արտահայտում այս հարցով ՀՀ կառավարության կողմից իրականացվող արտաքին քաղաքականության կապակցությամբ: Այն որևէ կերպ չի բխում մեր ազգային շահերից և կործանարար հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար` ի չիք դարձնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մինչև 2018 թվականը Հայաստանի իշխանությունների վարած բանակցությունների հիմնական սկզբունքները, այդ թվում` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների` ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հինգ հայտարարություններն ու խարխլելով կառուցված` հայկական կողմի ամուր բանակցային դիրքերը:

2008-18թթ. ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցությունները ՀՀ Սահմանադրության համաձայն` Հայաստանի արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումն իրականացնող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև արտաքին գործերի  նախարար Էդվարդ Նալբանդյանը, մշտապես փոխհամաձայնեցված գործելով Արցախի իշխանությունների հետ, երբեք չեն քննարկել հիմնախնդրի լուծման փուլային տարբերակը, ավելին` այն համարել են անթույլատրելի, անիրագործելի և աներկբա մերժել են:
Ակնհայտ է, որ փաթեթային տարբերակում, ի տարբերություն փուլայինի, հենց սկզբում ամրագրվում են կարգավորման հիմնական սկզբունքներն ու տարրերը, և հստակ է, թե կողմերից յուրաքանչյուրը վերջնարդյունքում ինչ է ստանալու: Փուլային տարբերակի վտանգն այն է, որ ինչ-որ փուլում կողմերից մեկը կարող է ստանալ իր ակնկալիքների մի մասը և չշարունակել գործընթացը, ուստի այն դառնում է անորոշ և վտանգներով լեցուն: 

Փուլային տարբերակում, բնականաբար, չի կարող նախատեսվել հայկական կողմերի համար կենսական նշանակություն ունեցող` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը պարտադիր իրավական ուժ ունեցող ազատ կամարտահայտությամբ, որի օրակարգը ոչնչով չի սահմանափակվում: Սա շատ հստակ երևում է բանակցային ներկայիս փուլի քննարկումների վերաբերյալ նախարար Լավրովի հրապարակած «կարգավորման փուլային տարբերակ ենթադրող նախագծում»: Եթե նախկինում պարբերաբար խոսք էր գնում փաթեթային լուծման մասին` փուլային իրականացմամբ, ապա այսօր արդեն Մոսկվայում կայացած` Ա. Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության ակումբի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձևաչափով կլոր սեղանի ժամանակ Սերգեյ Լավրովը շատ հստակ և միանշանակ ձևակերպումներ է արել:

ՀՀ ԱԳ նախարարն այսօր չի հերքել ռուսաստանցի իր գործընկերոջ հայտարարությունը կողմերին դեռևս անցյալ տարի ապրիլին ներկայացված նոր նախագծի մասին: Ուստի, կտրականապես դատապարտում ենք ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից բանակցային փաստաթղթի բացակայության վերաբերյալ մինչ այսօր արված բազմաթիվ մոլորեցնող և անազնիվ հայտարարությունները:

«Սեփական կետից» բանակցությունները սկսած և բանակցային ժառանգությունը պիտակավորող այս վարչախմբի ապիկար և պոպուլիստական գործելաոճի պատճառով բանակցային օրակարգից փաստացի դուրս մղվեցին Մադրիդյան սկզբունքները, Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները` դրանով իսկ  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին բոլոր դրույթները:

Կրկին հայտարարում ենք, որ  մերժելի է կարգավորման ցանկացած տարբերակ, որն իր հիմքում չի ունենա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրագործման և ճանաչման սկզբունքը, ինչպես նաև Արցախի Հանրապետության բնակչության անվտանգության միջազգային երաշխիքները:
Մեր խորին համոզմամբ` խնդիրը կարող է լուծվել փոխզիջումների հիման վրա, և այդ փոխզիջումները չեն կարող թվարկվել առանց առաջնահերթորեն ունենալու Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի հստակ ճանաչման և իրագործման երաշխիքները:

 Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի