ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԻՐ ՆԱԽԿԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԸ

Արխիվ 16-20

Բոլորովին պատահաբար estate.am կայքում՝ տների վաճառքի հայտարարությունների բաժնում հայտնաբերեցինք, որ Նիկոլ Փաշինյանը վաճառում է «Հայրենիք» կինոթատրոնի դիմաց գտնվող իր նախկին բնակարանը։ Սա այն բնակարանն է, որով Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր Կուրթանեցի Մեխակի մոտ, ասելով՝ «Ձեռդ, ոտդ տեղը տղա ես, ես էլ չեմ տուն ունեցել, որտեղի՞ց եմ տուն ստեղծել՝ աշխատել եմ 24 ժամ և ստեղծել եմ իմ տունը, դու էլ գնա աշխատիր՝ տուն ստեղծիր»։ Հիմա եկել է նոր տուն «ստեղծելու» ժամանակը, -այս մասին գրում է  Hraparak.am-ը։ 

Բնակարանը վաճառքի է դրված փետրվարի 27-ից, այն գնահատվել է 85 հազար դոլար։ Այսինքն՝ կորոնավիրուսի տարածումից եւ արտակարգ դրություն հայտարարելուց առաջ է վաճառքի հանվել։ Ըստ ամենայնի, վարչապետը որոշել է նոր տուն գնել՝ կառավարական ամառանոցում ապրելուց հետո դժվար թե ընտանիքը վերադառնա երրորդ մասի 3 սենյականոց բնակարանը։ Եւ քանի որ իրենց կողմից ընդունված՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի մասին օրենքով 50 միլիոն դրամը, այսինքն՝ 100 հազար դոլարը, գերազանցող տան գնման հետ կապված կարող են հետագայում խնդիրներ ծագել, ասենք՝ հաջորդ իշխանությունը կարող է քննության առարկա դարձնել նոր տան ձեռքբերումն ու դրա ծագման օրինականությունը, ուստի որոշել են դա հնարավորինս ապահովագրել։ Ամենայն հավանականությամբ, այս տան վաճառքից գոյացած գումարը կօգտագործեն նոր տուն գնելու համար, ասենք՝ կանխավճարը կվճարեն, մնացածը վարկ կձեւակերպեն, որ հետագայում օրենքի հետ կապված խնդիրներ չունենան։

Ի դեպ, սա այն բնակարանն է, որտեղ հեղափոխությունից հետո՝ մի կարճ ժամանակ, անապահով ընտանիք էր ապրում։ Այդ մասին ժամանակին «Հրապարակն» է գրել։ Հիշեցնենք, որ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանն էր կոչ արել՝ նրանք, ովքեր ունեն չզբաղեցված բնակարաններ, տրամադրեն կարիքավորներին, առանց դրա դիմաց որեւէ վարձավճար ակնկալելու եւ այն ժամանակ եղան մարդիկ, որոնք արձագանքեցին այդ կոչին եւ իրենց փակ բնակարանները տրամադրեցին ինչ որ մարդկանց, որոնք ապրելու տեղ չունեին։ 

Հ․Գ․-Ի տարբերություն նախագահների, գործող օրենսդրությամբ պաշտոնաթող վարչապետներին պետությունը բնակարան չի տրամադրում, թեպետ սահմանադրական փոփոխությունների եւ դրանից բխող օրենսդրական փաթեթներում փոփոխությունների ժամանակ եղել է նման առաջարկ, սակայն այն չի ընդունվել։

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի