ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Արխիվ 16-20ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ` ՆԻԿՈԼԻՆ
– Ну, Никол, погоди!
ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Ա
Ըստ ԱՀԿ-ի` իսկական պանդեմիան Հայաստանում է, քանի որ սորոսավիրուսին, նիկոլավիրուսին, կորոնավիրուսին մի կերպ դիմակայող ժողովրդին կրկին սկսեց սպառնալ ԼՏՊ-ի քյոռոնավիրուսը:
ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ
Եթե Հանրային խորհրդի նախագահ Ստյոպիկը սորոսածիծ ա, բա Հանրային խորհրդի անդամներն ի՞նչ են:
ԿԱՊՈՒՅՏ ՀԱԶ (ՆԻԿՈԼԻՆ ՉՀԱԶԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԷՇԻ ԿԱԹ ԽՄԵԼ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ առողջապահության նախարարի` Նիկոլի հազը էն աստիճան ա խորացել, որ նրան Սորոսի կաթն էլ չի փրկում, էլ ուր մնաց` էշի կաթը:
ԴԱԺԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ, ԴԱԺԱՆ ԲԱՐՔԵՐ
Էս ինչ զուլում աշխարհ ա, եթե Հուդան երեսուն արծաթով դավաճանեց Հիսուսին, ապա Հայաստանում Վեհափառին դավաճանում են Նիկոլի պրեմիայով:
ԱՐԱ՛Ղ ԽՄԵՔ, ԱՐԱ՛Ղ... (ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Գեղարքունիքի վիրուսոլոգների` կորոնավիրուսի դեմ էլ խաղ չկա, քանի որ ո՛չ մարզի անունը փրկեց, ո՛չ էլ գուշակ Վարսիկի թուղթուգիրը:
ՄԱՐՔՍԱԲԱՐ
Մի ուրվական է շրջում Հայաստանում, դա Նիկոլի փոխարինիչի ուրվականն է:

