ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ «ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ԲԿ-ՈՒՄ
Արխիվ 16-20«Իրավունքի» խմբագրությունը այս օրերին ահազանգ է ստանում, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն, որն ամբողջությամբ ներգրավված է կորոնավիրուսի դեմ պայքարի գործում, այս օրերին, բացի ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկներից, մնացած բաժանմունքների բժիշկներին չի տրամադրում համապատասխան հագուստ, որպեսզի նրանք ապահովագրված լինեն կորոնավիրուսով վարակված հիվանդների հետ շփվելու ընթացքում վտանգից: Ըստ շրջանառվող լուրերի` ստեղծված խտրական վերաբերմունքը արդարացի դժգոհությունների ալիք է բարձրացրել բժիշկների շրջանում: Ավելին, որոշ բժիշկներ չեն բացառում, որ հնարավոր է՝ արդեն իսկ վարակված լինեն:
Այս, ինչպես նաեւ ԲԿ-ում առկա խնդրահարույց հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու համար գրավոր դիմել ենք տնօրեն Արման Հովակիմյանին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

