«Մի ծառայեք չար ու եկեղեցակործան, ազգակործան ուժերի, մեկ է՝ եկեղեցին հավետ է մնալու, իսկ այ՝ Ձեր անունները մաքրել չի լինելու».Գերաշնորհ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

Արխիվ 16-20

«Իրավունքի» հետ զրույցում Հայ եկեղեցու հետ կապված վերջին հայտնի սրացումներին, Գերաշնորհ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆԸ նման կարծիք հայտնեց: Անկեղծ ասած, սպասում էինք կոշտ քննադատության: Սակայն Սրբազանը իր կոչմանն ու դիրքին վայել մոտեցում ցուցաբերեց.

- Սիրե՛ք իրար, իսկ իրար կարող եք սիրել` միայն Աստծուն սիրելով: Սիրե՛ք Ձեր եկեղեցին, սիրեք Ձեր հայրենիքը ու մի ծառայեք չար ու եկեղեցակործան, ազգակործան ուժերի: Մեկ է, եկեղեցին հավետ է մնալու, իսկ այ՝ Ձեր անունները մաքրել չի լինելու:

–  Սրբազան, ինչո՞վ եք պայմանավորում այս ատելության, չարության համատարած մթնոլորտը:

–  Գիտեք, արդեն չեմ զարմանում առկա ատելության, անհանդուրժողականության մթնոլորտից. բա սատանան չաշխատի՞: Բայց անհոգ եղեք, մենք էլ սատանայի դեմ ենք աշխատում: Անշուշտ, ցավալի է, որ մեզ մոտ կան նման մարդիկ, ովքեր կարողանում են, հանդգնում են եկեղեցուն, հոգեւորականին պիտակավորել: Միակ սփոփանքն այն է, որ նման մարդիկ մեծամասնություն չեն: Միայն մի բան եմ ուզում ասել այն զանգվածին, որոնք, կարծես, հոգիները սատանային են ծախել՝ եկեղեցին եղել է եւ միշտ էլ կմնա:

–  Ինչո՞ւ եկեղեցին սկսեց թիրախավորվել հատկապես վերջին երկու տարիներին:

–  Խանդից է գալիս: Ոմանք չեն կարողանում մարսել, որ եկեղեցին բարձր վարկանիշ ունի, որոշ ուժերի դա ձեռնտու չէ, եւ, բնականաբար, իրենք պետք է փորձեն այդ վարկանիշը իջեցնել: Թող փորձեն, ինչ կա որ, այնքա՜ն փորձող է եղել: Մի փորձող ավել, մի փորձող պակաս... Եթե ռեալ քննադատելու բան ունեն, թող ասեն, ոչ թե այսօրվա նման պարզապես չարախոսեն, զրպարտեն, վայրահաչեն: Թող խոսեն, մի օր խելքի կգան, հո չեն մնա: Կումունիստները խելքի եկան, իրենք խելքի չե՞ն գալու:

–  Բայց մենք տեսանք, թե Վեհափառի միասնության կոչից հետո ինչ արշավ սկսվեց ամբողջ եկեղեցու դեմ: Ինչո՞ւ:

–  Ակնհայտ երեւում է, որ այստեղ հատուկ նպատակ կա, ու ամենացավալին այն է, որ այդ նպատակը վատն է: Այն է՝ եկեղեցին վարկաբեկել, սեւացնել եւ վարկանիշը ցածրացնել, ինչը, բնականաբար, նրանց մոտ չի հաջողվելու: Եկեղեցու արմատները այնքան խորն են ժողովրդի սրտի, հոգու եւ մտքի մեջ, որ յոթանասուն տարվա աթեիզմը ոչինչ չի կարողացել անել. սրանք ի՞նչ պիտի կարողանան: Ցավում եմ ուղղակի, որ նման մարդիկ այսօրվա իշխանություններում են: Աստված բոլորին թող ների, իսկ եկեղեցին կշարունակի իր հաղթական ընթացքը` ծառայել մեր ժողովրդին, անգամ նրանց, ովքեր այսօր թիրախավորում են եկեղեցուն: Եկեղեցին չի խռովում իր ժողովրդից: Քարավանը գնում է, ինչքան ուզում է կողքից շունը հաչի, քարավանը շարունակելու է ընթանալ: Պարզապես, չարը հիմա ավելի ակտիվացել է, երեւի դրա նախապայմանները կան:

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի