ՇՐՋԱՊԱՏՎԱԾ ԵՆՔ ԹՇՆԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ՈՐՈՆՔ ԻՐԵՆՑ ՊԱՆԹՈՒՐՔԻՍՏԱԿԱՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԻՑ ՉԵՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ. ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ

Արխիվ 16-20

Մոտենում է Հայոց ցեղասպանության հարյուր հինգերորդ տարելիցը՝ ապրիլի 24-ը: Ցեղասպանության ճանաչման, դրան միտված ներկայիս իշխանությունների գործողությունների, ցեղասպանության կրկնության վտանգի եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմաբան ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ հետ:

 

«Վերջնական նպատակը հատուցման գործընթացն է»

– Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներից եւ 2015 թ. հունվարի 29-ի Համահայկական հռչակագրի ընդունումից հետո բնական հարց է ծագում, թե անցած հինգ տարիների ընթացքում հայ ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործության միջազգային ճանաչման, դատապարտման ու հատուցման հետ կապված ի՞նչ աշխատանքներ են կատարվել:

– Անցած հինգ տարիների ընթացքում այս հարցի հետ կապված աշխատանքները տարվել են ինչպես քաղաքական-քարոզչական, այնպես էլ` գիտական-փորձագիտական ուղղություններով: Քաղաքական-քարոզչական ուղղությամբ Սփյուռքի համայնքները եւ հայկական լոբբիստական կազմակերպությունները շարունակեցին տարբեր երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւերի ընդունման ուղղությամբ իրենց աշխատանքները: Այդ աշխատանքների արդյունքում որոշ երկրների խորհրդարաններ երկրորդ անգամ բանաձեւեր ընդունեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ. 2016 թ. հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը, 2019 թ. ապրիլի 10-ին՝ Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող երկրորդ բանաձեւերը, որոնց բովանդակությունը շահեկանորեն տարբերվում էր նախկինում ընդունված փաստաթղթերի տեքստերից: Ոճրագործությունը դատապարտեցին նաեւ նոր երկրների խորհրդարաններ, որոնց թվում 2017 թ. հունվարի 26-ին՝ Դանիայի, իսկ ապրիլի 25-ին՝ Չեխիայի: 2018 թ. փետրվարի 22-ին եւ 2019 թ. հունիսի 6-ին Նիդերլանդների խորհրդարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձեւեր ընդունեց: 2019 թ. ապրիլի 24-ին հանցագործությունը ճանաչվեց եւ դատապարտվեց նաեւ Պորտուգալիայի խորհրդարանի կողմից: Խոշոր հաջողություն պետք է համարել 2019 թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի թիվ 296 եւ դեկտեմբերի 12-ին Սենատի թիվ 150 բանաձեւերի ընդունումը: Հատկանշական էր, որ 2020 թ. փետրվարի 13-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչեց նաեւ քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Սիրիայի խորհրդարանը: Անշուշտ, պետք է արձանագրենք, որ Հայոց ցեղասպանության այս վերջին ճանաչումները պայմանավորված էին ոչ միայն եւ ոչ այնքան Սփյուռքի համայնքների ու լոբբիստական կառույցների գործունեությամբ, որքան տվյալ պետությունների քաղաքական շահերով, Թուրքիայի հետ ունեցած բարդ հարաբերություններով: Այդուհանդերձ, այս բանաձեւերի ընդունմամբ ավելի սահմանափակվեցին Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական պետական քարոզչության հնարավորությունները: Այս ճանաչումները, որքան էլ կարեւոր են եւ ոգեւորիչ, այդուհանդերձ, պետք է նշենք, որ մեր ժողովրդի համազգային պայքարի վերջնական նպատակը հատուցման գործընթացն է եւ իր հայրենիքի նկատմամբ իրավունքի վերականգնման ամրագրումը: Այս առումով անցած հինգ տարիների ընթացքում զգալի աշխատանքներ են կատարվել նաեւ գիտական-փորձագիտական ուղղությամբ, որոնց նպատակն է եղել պարզել, հստակեցնել ցեղասպանության զոհ դարձած հայ ժողովրդի կրած կորուստների եւ խախտված իրավունքների, այդ թվում` հայրենիքի նկատմամբ իրավունքի վերականգնման հնարավորությունները եւ այդ նպատակին հասնելու համապատասխան կառուցակարգերի ու գործիքակազմի մշակումը: 2016-2018 թթ. ընթացքում ՀՀ ԳԱԱ Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի նախաձեռնությամբ իրականացվեց Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հիմնախնդիրներով զբաղվող հետազոտական խմբի ծրագիրը, որի ֆինանսավորումն իրականացվեց Համահայկական հիմնադրամի կողմից: Ցեղասպանության իրագործմամբ հայերի կրած գլխավոր կորստի՝ հայրենազրկման, Արեւմտյան Հայաստանի հայաթափման խնդիրը քննարկվում է ոչ միայն պատմական, այլեւ` միջազգային իրավական ու քաղաքագիտական հարթություններում: Այս առումով քննական վերլուծության են ենթարկվել Հայաստանի տարածքներին վերաբերող միջազգային իրավական փաստաթղթերը, վեր են հանվել հայ ժողովրդի թիկունքում կնքված պայմանագրերի` մեզ համար անբարենպաստ դրույթների հաղթահարման հնարավոր կառուցակարգերը: Ժողովրդագրական կորուստների հստակեցման շրջանակներում նախ ճշգրտվել է Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրությունում հայ ազգաբնակչության թվաքանակը 1914 թ. դրությամբ, որից հետո, բնական աճի հաշվառմամբ, ուրվագծվել է հանցագործությունից մեկ դար անց հայ բնակչության հաշվարկային հնարավոր թիվը: Մշակութային կորուստների հստակեցման շրջանակներում ուսումնասիրվել են արեւմտահայ թատրոնին, կերպարվեստին, երաժշտական եւ ժողովրդական արվեստին, ազգագրական հարուստ ժառանգությանը, բանահյուսությանը, ինչպես նաեւ ճարտարապետական կոթողներին ու պեղումների ենթակա հնավայրերին հասցված անդառնալի կորուստների մոտավոր ծավալները:

 

«Պետք է ամեն օր հզորացնենք մեր պետականությունը»

– Ցեղասպանության կրկնության վտանգ տեսնո՞ւմ եք այսօր՝ հաշվի առնելով, որ թշնամին շարունակում է նույն նենգ քաղաքականությունը հայ ժողովրդի նկատմամբ:

– Օսմանյան կայսրության իրավաժառանգորդը հանդիսացող Թուրքիայի Հանրապետությունը ոչ միայն չվերացրեց իր իրավանախորդի կողմից իրականացված հայերի ցեղասպանության հետեւանքները, այլեւ ինքը շարունակեց այդ հանցագործությունը: Ի դեմս թուրքական պետության, մենք ներկայումս էլ ունենք Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ թշնամաբար տրամադրված մի երկիր, որը պետական մակարդակով ժխտում է հայերի նկատմամբ կատարված ցեղասպանության փաստը: Թուրքական պետության կողմից հայերի ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը հստակ մարտահրավեր է ոչ միայն հայ ժողովրդին, այլեւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը, քանզի հանցանքը չընդունող հանցավոր պետությունն իր համար բարենպաստ պայմանների ստեղծման դեպքում տեսականորեն ընդունակ է կրկնել այդ հանցանքը: Թուրքական պետությունից եկող վտանգն ու սպառնալիքը հստակ դրսեւորվում է նաեւ իր կրտսեր եղբորը` Ադրբեջանին դիվանագիտական եւ ռազմաքաղաքական աջակցություն ցուցաբերելու հարցում, ինչը հստակ ուղղված է հայ ժողովրդի եւ հայկական պետության դեմ: 2016 թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ  Թուրքիան նույնպես օգնում եւ քաջալերում էր Արցախի Հանրապետության եւ հայ ժողովրդի դեմ սանձազերծված Ադրբեջանի ագրեսիան: Թուրքական իշխանությունները մշտապես ճնշված վիճակում են պահում նաեւ Թուրքիայի հայկական համայնքին, ֆիզիկապես ոչնչացնում են հայերի խնդիրների եւ ցեղասպանության մասին բարձրաձայնող հայազգի գործիչներին: Թուրքական իշխանություններն անթաքույց ձեւով միջամտում են նաեւ Պոլսի Հայոց պատրիարքարանի ներքին գործերին, ինչպես նաեւ պատրիարքական ընտրություններին` ամեն կերպ ջանալով պատրիարքի աթոռին իրենց հլու- հնազանդ ենթարկվող անձի նստեցնել: Այդուհանդերձ, ներկա պայմաններում, երբ հայ ժողովուրդը վերականգնել է իր անկախությունը, փառահեղ հաղթանակ է տարել Արցախյան պատերազմում եւ ստեղծել է Հայաստանի ու Արցախի հանրապետությունները, որոնց անվտանգության երաշխավորն է հանդիսանում տարածաշրջանում հաղթանակած հայկական բանակը, կարծում ենք, որ այսօր հայ ժողովրդին ցեղասպանության կրկնություն չի սպառնում: Ասվածը սակայն չի նշանակում, որ մենք պետք է ինքնահանգստանանք եւ թուլացնենք մեր զգոնությունը: Ընդհակառակը, մենք պետք է ամեն օր հզորացնենք մեր պետականությունը` մշտապես հիշելով, որ շրջապատված ենք թշնամական պետություններով, որոնք իրենց պանթուրքիստական նկրտումներից ու հակահայկական ծրագրերից տակավին չեն հրաժարվել:

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի