ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼ` ՄՅՈՒՍ ԲՈԼՈՐԻՑ ՎԱՏ

Արխիվ 16-20

Ասել,  թե ներամերիկյան այդ բոլոր բախումներում, կորոնավիրուսի հետ կապված, «տարօրինակ» պատմությունները շրջանցել են Հայաստանին, միամտություն կլինի: Հենց միայն փաստը, որ հայաստանյան իշխանությունները, բացառապես ԱՀԿ-ի պանդեմիայի վրա շեշտը դնելով, Հայաստանում եւս արտակարգ վիճակ մտցրին՝ կաթվածահար անելով ողջ տնտեսությունը, արդեն իսկ շատ բանի մասին է ակնարկում: Եվ չմոռանանք, այս իրավիճակում առաջնային դիրքերում են այն չինովնիկները,  որոնք մեկ անգամ չէ, որ մեղադրվել են ուլտրալիբերալիզմի ու,մասնավորապես՝ սորոսականության հետ ամենաուղղակի կապերի մեջ, այսինքն, կարելի է նաեւ ենթադրել, որ նույն կեղտոտ մեխանիզմներն են մեր երկրում փորձում տեղայնացնել: Դժվար չէ համոզվել: Դրա համար բավական է միայն մի շարք պարզ հարցերի պատասխանները գտնել: Ամենակարեւոր հարցերից մեկը՝ ի՞նչ տվեց արտակարգ դրությունը համաճարակի դեմն առնելու հարցում: Ֆիքսենք. արտակարգ դրություն Հայաստանում հայտարարվեց,  երբ ունեինք երեք-չորս տասնյակի չափով վարակված, ընդ որում, մեղմ ասած՝ բավականին տարօրինակ իրավիճակում: Մեկ ամսից մի փոքր ավել է անցել, ու հիմա ունենք մոտ 1400 պաշտոնական վարակված: Իսկ սա  հսկայական թիվ է. միլիոն մարդու հաշվարկով՝ մոտենում ենք 500 վարակվածի շեմին (փաստացի անցել ենք), որը համադրելի է շատ ավելի ծանր համարվող երկրների հետ: Եթե համեմատվենք մեր հարեւանների հետ, ապա նրանցից մի  գլուխ ենք առաջ ընկած: Կարճ ասած, արտակարգ դրության էֆեկտիվությունը, մեղմ ասած, առանձնապես չի փայլում: Թե ինչու, դժվար չէ  կռահել. դուրս եկեք փողեց, մտեք ցանկացած խանութ, այլ հաստատություններ, եւ միանգամից հասկանալի կլինի. ոչ մի ռեալ կարանտինային միջոցառում չկա: Այսինքն, ի սկզբաե պահանջեցին ինչ-որ անհասկանալի թղթիկներ լրացնել, հետո էլ՝ թե հեռախոսներով տեղաշարժերը կվերահսկենք, եւ վերջ: Մինչդեռ փաստացի ցանկացած մեկը կարող է գնալ ուր ուզում է, անել ինչ ուզում է, ու վատագույն  դեպքում մի ձանձրացող ոստիկան թուղթ կհարցնի, չի էլ կարդա ու բարի ճանապարհ կմաղթի: Գանք բուժհաստատություններին. մինչ կարանտինը դրանք «հավեսով օպտիմալացնում» էին: Ու հիմա կոկորդիլոսի արցունքներ են թափում, թե՝ «Բա որ վարակվածները  շատացան, ի՞նչ ենք անելու»: Իսկ ո՞վ էր խնդրում՝ ժամանակին դուրներդ չեկած ամեն ինչը փակել: Չնայած մեծ հարց է, թե ի՞նչ կարգի գումարներ են տրամադրվել կորոնավիրուսային այս խաղերի համար: Բանը հասել է նրան, որ հարկադիր կարանտինային վիճակում գտնվողներն  են բողոքում, օրինակ, թե ինչով են  իրենց կերակրում: Մեկ մեծ հարցական՝ մեկ անձի համար օրական հատկացվող գումարի ո՞ր մասն է փաստացի նրան հասնում: Իսկ ինչպե՞ս վերաբերվենք այն բողոքներին, թե՝ կարանտինային բոլոր հաստատություններում նախարար  Թորոսյանն իր մտերիմներին է նշանակել...

Բայց ահա, ունենք այս խայտառակ արդյունքները, եւ «հանուն դրա» հասցրին տնտեսության հերն անիծել, երկիրը տարիներով ետ գցել:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի