Հայերին դուրս են արել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից․ Տեսանյութ
Արխիվ 16-20Երեկ գիշերը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դուրս են հանել այնտեղ գիշերող հայերին: Օդանավակայանում բնակվող հայերից մեկի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ասվում է, որ օդանավակայանի տնօրինությունն է տարհանել: Տեսանյութում երևում է, որ հայերը օդանավակայանի տարածքից դուրս հավաքված են և չգիտեն՝ ուր գնալ.
«Իբր ախտահանում են, բայց խաբեցին, դուրս հանեցին: Թող բոլորը տեսնեն սա, թող Նիկոլը տեսնի, որ ասի՝ իրա գծերն էնքան թուլացրել է, որ իր պետության ժողովրդին հանում են դուրս: Մի հատ օդանավն ի՞նչ է, որ չեն կարողանում բերեն»,-ասում է հայերից մեկը:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ից մշտապես «Դոմոդեդովոյում» մնացել են մարդիկ, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան, սակայն չվերթ չլինելու պատճառով չեն վերադարձել: Օդանավակայանում մնացողները հրաժարվել էին տեղափոխվել հյուրանոցներ, քանի որ մտածում էին, որ եթե մնան օդանավակայանում, չվերթ լինելու դեպքում առաջնահերթ իրենք կվերադառնան:
ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ցուցակագրել էր 268 հայերի, որոնք պետք է վերադառնան, նրանցից 120-ը գիշերում էին այնտեղ:
Մոսկվայից Հայաստան չվերթ եղել է ապրիլի 6-ին, 7-ին և 12-ին, ՀՀ էր վերադարձել 260 քաղաքացի։
Տեսանյութի համար անցեք հղումով
https://www.tert.am/am/news/2020/04/21/domodedovo/3268681

