Արմինե Օհանյանը հայտարարություն է արել Նիկոլի կողմից հանցագործության մասին
Արխիվ 16-20«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Aysor.am-ի հետ զրույցում ասաց.«երևի «Հայկական ժամանակը» շատ մեծ հարկեր է վճարել, բայց ի՞նչ եկամուտներ է ունեցել, չվաճառված թերթի դիմաց իրեն տարիներ շարունակ վճարել են գումար, որը մենք չենք ստացել, մեր թերթերը վաճառվել են, վաճառվածի դիմաց ենք մենք գումար ստացել։ Այսօր իր կայքը հարյուրքանիերորդ տեղում է, շատ հետ է բոլոր կայքերից, բայց ունի սարսափելի մեծ թվով գովազդ, այդ գովազդն ինչպե՞ս է հայտնվում իր կայքում։ Մարդիկ դնում են, որովհետև դա Նիկոլ Փաշինյանի լրատվամիջոցն է։ Իրականում, կոռուպցիան հենց դա է, ուրիշ անուն չունի կոռուպցիան»։
Այսուհետ ՀՀ Դատախազությունը պարտավոր է պատասխանել հետեւյալ հարցերին.
Հարց1. Արդյո՞ք նախորդ իշխանությունների օրոք տարիներ շարունակ «Հայկական ժամանակ» չվաճառված թերթերի դիմաց իրեն վճարել են գումար: Եթե այո, ի՞նչ նպատակով: Արդյո՞ք այստեղ չկա կոռուպցիա:
Հարց2. Մեծ թվով գովազդն ինչպե՞ս է հայտնվում իր կայքում: Արդյո՞ք մարդիկ դնում են, որովհետև դա Նիկոլ Փաշինյանի լրատվամիջոցն է։ Արդյո՞ք այստեղ չկա կոռուպցիա:
Ա.Հովհաննիսյան

