Վրաստանում արտակարգ դրությունը երկարացվել է մինչև մայիսի 22-ը
Արխիվ 16-20Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել կորոնավիրուսի պատճառով երկրում հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգել մինչև մայիսի 22-ը: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի վարչապետի խոսնակ Իրաքլի Չիկովանիին:
«Որոշում է ընդունվել երկարաձգել արտակարգ դրությունը մինչև մայիսի 22-ը, կառավարության համապատասխան որոշումն ուղարկվել է նախագահին` վավերացման համար»,-ասել է Չիկովանին:
Վրաստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 408 դեպք, 4 մարդ մահացել է:
Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին ախտահարվածների թիվը գերազանցել է 2,5 մլն-ը: Worldometers.info կայքի տվյալների համաձայն՝ ախտահարվածների թիվը հասել է 2 501 907-ի:
Ինչ վերաբերում է զոհերին, ապա նրանց թիվը 171 735 է, իսկ ապաքինվածներինը՝ 658 565:

