Վարչապետը որևէ մեկի անունը չի տալիս, ինչը նշանակում է վիրավորական վերաբերմունք դրսևորել ողջ լրագրողական հանրության նկատմամբ. Բորիս Նավասարդյան

Արխիվ 16-20

Հայաստանյան լրատվամիջոցների ոլորտում կային և շարունակում են լինել բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ նաև քաղաքական և բիզնես հովանավորչության խնդիրը: Այդ երևույթը մեր երկրում վաղուց է, գոյություն ունի անկախության օրվանից, սակայն այն վերացնելու համար իշխանության կողմից ոչինչ չի արվում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

«Այդ ուղղությամբ անհրաժեշտ են շատ հետևողական քայլեր, ռազմավարություն, որոնք վերջին երկու տարիների ընթացքում չեն արվել: Իսկ եթե ինչ-որ փոփոխություններ մտցվել են, դրանք իրավիճակային բնույթ են կրել՝ շատ դեպքերում ոչ միայն չբարելավելով վիճակը, այլև ավելի խորացնելով խնդիրը: Վարչապետը պետք է ավելի շատ հոգատարություն ցուցաբերի այդ կարգի ռազմավարություն մշակելու և իրականացնելու ուղղությամբ, ոչ թե անընդհատ դժգոհություն հայտնի», - ասաց Բորիս Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ ցանկալի է, որ «ծախու» լրատվամիջոցների մասին խոսելիս երկրի վարչապետը կոնկրետ հետազոտություններ ներկայացնի:

Այդպիսի հետազոտություններ, սակայն, Նավասարդյանի համոզմամբ, չկան:

«Եթե վարչապետն իրոք հետաքրքրված է խնդրով, ապա ավելի լուրջ կլիներ լուրջ ուսումնասիրություններ կատարել և հետևություններ անել: Իսկ հիմա որևէ մեկի անունը չի տրվում, ինչը նշանակում է վիրավորական վերաբերմունք դրսևորել ողջ լրագրողական հանրության նկատմամբ: Դա այն չէ, ինչ մենք սպասում ենք մեր ղեկավարությունից: Իշխանության ներկայացուցիչը պետք է ավելի լուրջ և պատասխանատու վերաբերվի իր խոսքերին», - նշեց Բորիս Նավասարդյանը:

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին