Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը սարսափելի մեծ թվով գովազդ ունի, քանի որ վարչապետինն է. կոռուպցիան հենց դա է. Արմինե Օհանյան

Արխիվ 16-20

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի համար բարդ է կոռեկտ ու կիրթ բառերով արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մամուլի հասցեին արված հայտարարություններին։

«Դրա մեջ կա առնվազն տասը սուտ, մի այդքան էլ՝ վիրավորական արտահայտություն։ Ես պնդում եմ, որ դա վարչապետի պաշտոնին ոչ հարիր հայտարարություն էր։ Եթե լինեին կոնկրետ անուններ, հաստատ կլինեին, կհետևեին իրավական, դատական պրոցեսներ։ Ինքը խոսում է անանուն, վարկաբեկում ու վիրավորում է ամբողջ լրատվական դաշտը», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արմինե Օհանյանը։

Նա ընդգծեց՝ ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանը մոռացել է, որ երկար տարիներ եղել է գլխավոր խմբագիր։

«Կորցրել է իր մասնագիտության կապը, հարգանքը մամուլի, լրագրողների, խմբագիրների աշխատանքի նկատմամբ ու փորձում է ուղղակի սևացնել մեր արածը։ Չի կարելի, անթույլատրելի է, շատ վատ ոճ է սա», - նշեց նա։

«Հրապարակ» թերթի խմբագիրն ասաց, թե իր համար ավելի շատ վիրավորական ու զարմանալի է այն, որ առաջին օրը վարչապետը հայտարարություն արեց, խմբագիրներով բավականին մեղմ փորձեցին արձագանքել, բայց արձագանքից հետո վարչապետը նորից մտավ ուղիղ եթեր ու նորից լրատվամիջոցներին վարկաբեկեց։

«Ես ուղղակի զարմանում եմ, թե այս երկու տարվա ընթացքում ի՞նչ ատելություն, արհամարհանք, անհանդուրժողականություն է ձևավորվել այս մարդու մեջ լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ, ինձ համար անհասկանալի առեղծված է։ Ի վերջո, աշխարհում երբեք որևէ պաշտոնյա չի շահել, երբ լրատվամիջոցներին, մամուլին պատերազմ է հայտարարել։ Պատերազմ հայտարարողներն, ի սկզբանե պարտված են, ինչի՞ համար է դա անում, ո՞վ է շահում դրանից», - նշեց Արմինե Օհանյանը։

Թերթի խմբագիրը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև իր լրատվամիջոցին, ներկայացրել, որ ամենամեծ հարկատուն է։

«Ես դեմ չեմ, իրոք, երևի «Հայկական ժամանակը» շատ մեծ հարկեր է վճարել, բայց ի՞նչ եկամուտներ է ունեցել, չվաճառված թերթի դիմաց իրեն տարիներ շարունակ վճարել են գումար, որը մենք չենք ստացել, մեր թերթերը վաճառվել են, վաճառվածի դիմաց ենք մենք գումար ստացել։ Այսօր իր կայքը հարյուրքանիերորդ տեղում է, շատ հետ է բոլոր կայքերից, բայց ունի սարսափելի մեծ թվով գովազդ, այդ գովազդն ինչպե՞ս է հայտնվում իր կայքում։ Մարդիկ դնում են, որովհետև դա Նիկոլ Փաշինյանի լրատվամիջոցն է։ Իրականում, կոռուպցիան հենց դա է, ուրիշ անուն չունի կոռուպցիան։

Բայց մենք դրա մասին չենք խոսում, այստեղ խնդիրն այն է, որ ինքն է խոսում, ինքն է անընդհատ վիրավորում լրատվամիջոցներին, մեղադրում մեզ չարած մեղքերի մեջ։ Թող գան, ստուգեն մեր եկամուտները, մեր աշխատողներին, հարկերը վճարում ենք, ունենք բազմաթիվ գովազդներ, տքնաջան աշխատանքի արդյունքում կայացրել ենք մեր լրատվամիջոցները, ի՞նչ է ուզում։ Եվ հետո, եթե կա նույնիսկ մեկ-երկու լավ, ճշգրիտ, մամուլի ազատության չափանիշներով գործող լրատվամիջոց, ուրեմն դու պիտի ձեռնպահ մնաս այդ տեսակ վիրավորական արտահայտություններ անելուց ամբողջ դաշտի հասցեին, որովհետև գուցե ինքն այդ հայտարարություններն անում է ինչ-որ մի քանիսին նկատի ունենալով։ Ես չեմ ուզում գուշակել, թե ում նկատի ունի, բայց եթե դաշտում կան մի քանի նորմալ գործող լրատվամիջոցներ, այդ լրատվամիջոցներն էլ են չէ՞ իրենց վրա վերցնում այդ հայտարարությունները։ Ես, օրինակ, լրագրողների հասցեին ասված յուրաքանչյուր թթու խոսք ընդունում եմ իմ վրա, որովհետև ես լրագրող եմ, ամբողջ կյանքս լրագրությամբ եմ զբաղվել, ես պատասխանատու եմ ինձ համարում այս դաշտի գործունեության համար, ինքը տասը և ավելի տարի եղել է լրագորղ, խմբագիր, բայց ինքը պատասխանատու չի համարում էս դաշտի համար իրեն։ Ինչո՞ւ։ Բայց եթե ինչ-որ սկզբունքներ, ինչ-որ ավանդույթներ է ձևավորվել լրատվական դաշտում, նույնիսկ թերի, նույնիսկ վատ, դու ինքդ մասնակից ես եղել այդ ամբողջ պրոցեսին, ուրեմն դու էլ ես պատասխանատվություն կրում, եթե լրատվական դաշտը վատն է, եթե լրագրողները ծախու են, անաշխատ եկամուտներ են ստանում, ուրեմն դու էլ ես չէ՞ նպաստել այդ ավանդույթների ձևավորմանը, ինչո՞ւ ես ուրիշների մեջ տեսնում մեղքը, բայց քո մեջ չես տեսնում», - ասաց Արմինե Օհանյանը։

Նա նշեց՝ կարծում էր, որ խմբագիրները պետք է ինչ-որ հայտարարությամբ հանդես գային, բայց երեկ, թերթի խմբագրի խոսքով, կայացած լրատվամիջոցների խմբագիրները տարբեր տեղերում հարցազրույցներ են տվել։

«Թերևս, կարծում եմ, որ բավարար է դա, բայց հետո դա էլ չէ խնդիրը, խնդիրն այն է, որ այնքան շատ են անպատասխանատու, էմոցիոնալ հայտարարությունները, ո՞ր մեկին արձագանքենք։ Դա նշանակում է մեր բան ու գործը թողած ամեն շաբաթ, ամեն տասն օրը մեկ վարչապետի որևէ հայտարարության հետ կապված ինչ-որ հայտարարությամբ հանդես գանք։ Արդեն ծիծաղելի է դառնում այս ամենը», - ասաց «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիրը։

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ ասաց, որ լրատվական դաշտի մեծ մասը վերահսկվել և փող է ստացել իշխանության կողմից, հիմա չի վերահսկվում և փող էլ չի ստանում։

«Լրատվամիջոցների մի զգալի մասը հիասթափվելու շատ կոնկրետ պատճառ ունի, որովհետև այնտեղ էլ եղել են առնվազն միջնաժամկետ, երկարաժամկետ պլաններ, որոնք փլուզվել են: ԶԼՄ-ի մի շատ մեծ մաս շարունակում է ֆինանսավորվել նախկին իշխանությունների կողմից, բայց հիասթափության պատճառն այն է, որ այդ իրավիճակը երկար չի տևելու, որովհետև շուտով նախկին իշխանության ներկայացուցիչներն ուղղակի փող չեն ունենալու, որ ֆինանսավորեն: Հետևաբար՝ ի՞նչ է լինելու այդ լրատվամիջոցների հետ: Մենք պետք է մտածենք՝ ինչ պետք է անել Հայաստանում խոսքի ազատությունը խթանելու համար», - ասել էր Փաշինյանը:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի