ԱՄՆ-Ն ՎՏԱՆԳԱՎՈՐ ՉԱՓՈՎ ՄՈՏԵՑԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՇԵՄԻՆ

Արխիվ 16-20

Կորոնավիրուսի ծագման եւ տարածման արհեստական լինելու տեսության օգտին աղմուկն ու այդ ուղղությամբ պարքարը ակնհայտորեն սկսում է կուլմինացիային մոտենալ: Ընդ որում, թեեւ այդ տեսության կողմնակիցներ կան գրեթե ողջ աշխարհում, եւ նրանց ցանկում քիչ չեն նաեւ ամենահեղինակավոր անունները, սակայն դրա դեմ գործնական պայքարը ամենասուրը դրսեւորվում է ԱՄՆ-ում: Ընդ որում, նաեւ ակնհայտ է, որ այդ գործընթացը գտնվում է նախագահ Թրամփի ընդգծված հավանության ներքո:

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՄԵԾ ԽԱՂԸ

Այն, որ կորոնավիրուսի շուրջ ներկայիս համաշխարհային աղմուկն արհեստական լինելու եւ ուլտրալիբերալ ծագումնաբանության տպավորություն էր թողնում, առիթ ունեցել ենք կարծիք հայտնել դեռ այն ժամանակ, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) համաշխարհային պանդեմիա հայտարարեց, որը, ի դեպ, Հայաստանում արտահայտվեց ԱՀԿ-ն վկայակոչելով՝ արտակարգ դրություն հայտարարելու տեսքով: Եվ ժամանակի ընթացքում այդ տեսակետը սկսեց հիմնավորվել բազում հեղինակավոր աղբյուրների փաստերի վրա հիմնված մեկնաբանություններով: Հիշեցնենք, օրինակ, վիրուսի ծագումնաբանության մասին քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Իգոր Պանարինի այս պնդումը. «COVID-19- ը, իհարկե, կենսաբանական զենք է: Այն արհեստական ծագում ունի, ինչպես այս  տեղեկատվական ալիքը, որը բարձրացվել է դրա շուրջ...»:

Իսկ պատվիրատուների մասով Պանարինն այս կարծիքին է. «Microsoft-ի նախկին ղեկավարը եւ մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բիլ Գեյթսը եւ, այսպես կոչված, բարերար Ջորջ Սորոսը: Նկատի ունեցեք, որ Գեյթսը ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության հիանալի ընկերն է եւ Քլինթոնի կլանի՝ այսպես կոչված՝ Քլինթոնիտների գլխավոր հովանավորը»:

Իսկ այն, որ վարակի շուրջ համաշխարհային աղմուկի մեջ իր հատուկ  դերն ուներ ԱՀԿ-ն, ակնհայտ դարձավ, երբ անձամբ նախագահ Թրամփն այդ կառույցի հետ հրապարակային «պատերազմի» մեջ մտավ՝ ամերիկյան տարեկան 500 միլիոն դոլար ֆինանսավորումից  զրկելով դրան: Նկատենք, որ ժամանակին առիթ ունեցել էինք նաեւ մատնանշել, որ ԱՀԿ-ն սերտ կապերի մեջ է ուլտրալիբերալների հետ, ավելի կոնկրետ՝ գտնվում է նրանց վերահսկողության տակ: Այս առումով օրերս ուշագրավ մանրամասներ ներկայացրեց նաեւ «Վերելք» ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Սասուն Սարիբեկյանը. «Գրեթե ամբողջ աշխարհը գտնվում է գլոբալ պետություն կառուցող ուժերի հարձակման ներքո: Այս գործընթացում իր հատուկ «առաքելությունն» ունի ԱՀԿ-ն... 2019թ.-ի տվյալներով՝ ԱՀԿ-ի ֆինանսական միջոցների 32%-ը հատկացրել է «Բիլ եւ Մելինդա Գեյթս» հիմնադրամը: Եթե այն դադարի ֆինանսավորել, ապա ԱՀԿ-ն մեծ խնդիրներ կունենա, մինչեւ անգամ կարող է փակվել: Բիլ Գեյթսի ազդեցությունն այս կազմակերպության գործունեության վրա հսկայական է: Կարելի է ասել, որ ԱՀԿ-ի իրական ղեկավարը հենց Գեյթսն է: Իսկ նա, ինչպես հայտնի է, մոլագարի պես արդեն 15 տարի է, ինչ լծվել է աշխարհի բնակչությունը պատվաստումների միջոցով կրճատելու եւ չիպավորելու գործին...»:

Ստանում ենք այս պատկերը. գեյթսասորոսական ֆինանսներով վիրուս է ստեղծվում,  որը դեռ հազիվ էր սկսել աշխարհում իրեն զգացնել տալ, որ նույն ուժերի վերահսկողության տակ գտնվող ԱՀԿ-ն շտապեց համաշխարհային պանդեմիա հայտարարել, որի արդյունքում կորոնավիրուսը զուտ առողջապահականից վերածվեց տնտեսաքաղաքական թիվ 1 գործոնի: Մեկ հետաքրքիր փաստ եւս. այսպես, կորոնավիրուսն իրեն զգացնել տվեց դեռ հունվարի սկզբներից, սակայն մինչեւ փետրվարի վերջերը այն գործնականում հաջողությամբ պահվում էր Չինաստանի սահմաններում, ընդ որում, օրական վարակվածություն միջին հաշվով 1.5-2 հազար մարդու սահմաններում էր, եւ հիվանդությունը մտել էր մարման ակտիվ փուլ: Հիշեցնենք նաեւ, որ փետրվարին ուլտրալիբերալները հիմնականում կենտրոնացած էին Թրամփի իմպիչմենտի վրա: Ու շատ չանցած ինպիչմենտի ձախողումից, կորոնավիրուսը հանկարծ միանգամից գերակտիվություն ցուցաբերեց մի քանի այլ երկրներում՝ Իրան, ապա՝ Իտալիա: Սակայն էլի թռիչքային աճ չկար (օրական նոր վարակվածները մոտ 4-5 հազարի սահմաններում էին), իսկ մարտի 12-ին, թեեւ ֆիքսվել էր ընդամենը 2.5 հազար վարակված, ԱՀԿ-ն որոշեց համաշխարհային պանդեմիա հայտարարել:

 

ԳՐԵԹԵ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ

Ուրեմն, պատահակա՞ն են այս բոլոր համընկնումները: Կամ պատահակա՞ն է, որ կորոնավիրուսը իր ներկայիս ծավալները սկսեց զբաղեցնել հենց այն օրերին,  երբ Պուտինը սկսեց խոսել ՄԱԿ-ի ԱԽ անդամների հատուկ գագաթաժողով անցկացնելու մասին, եւ Թրամփը  դրական արձագանքեց: Առավել եւս, որ շատ չանցած ԱՄՆ-ն արագորեն դարձավ կորոնավիրուսային համաշխարհային առաջատարը. նման պատահականությունների հավանականությունը, որպես կանոն, չնչին է լինում: Առավել եւս, որ ինչպես իմպիչմենտը, այնպես էլ կորոնավիրուսը հենց Թրամփին է դնում թիվ 1 թիրախի դերում: Իսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը «պատերազմի» մեջ մտավ ԱՀԿ-ի հետ, պարզ դարձավ, որ նա եւս կորոնավիրուսին նայում է` որպես իր դեմ իրականացվող գրոհի: Ամեն դեպքում, շղթան սա է. կորոնավիրուսը հարվածում է սպասվող նախագահական ընտրություններում Թրամփի հիմնական հաղթաթղթին՝ նրա օրոք ամերիկյան տնտեսության վերելքին: Այսինքն, որքան ձգվի կորոնավիրուսային աղմուկի` այդ ֆոնին ամերիկյան տնտեսության կորուստները, այնքան թուլանալու են Թրամփի դիրքերը: Ընդ որում, նա այս պահին դեռ վարկանիշային աճ ունի: Սակայն վերջին հարցումները ցույց են տալիս, որ սկսվում է նաեւ դժգոհության աճ, որը մեկ-երկու ամսից կարող է դառնալ համատարած: Ու Թրամփը գնաց կտրուկ քայլի՝ օրերս ներկայացնելով կարանտինային վիճակից ամերիկյան նահանգների աստիճանական դուրս գալու ծրագիր: Ու անմիջապես էլ պարզ դարձավ, որ ուլտրալիբերալները չեն պատրաստվում նահանջել. դեմոկրատների կողմից ղեկավարվող մի քանի նահանգներ հրաժարվեցին այդ ծրագիրը կատարելուց, իսկ Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսը, ինչպես տեղեկացնում է «Bloomberg»-ը, մինչեւ իսկ խոսեց կորոնավիրուսի դեմ պայքարում դաշնային կենտրոնից անկախ լինելու մասին՝ ակնարկելով, որ առհասարակ կարող է խոսք գնակ ԱՄՆ կազմից նահանգի դուրս գալու մասին: Լրատվամիջոցի գնահատմամբ, նման հայտարարությունը կարող է ծառայել որպես «Թրամփի դեմ պատերազմի սկիզբ»՝ ԱՄՆ-ում «հասունացող քաղաքացիական պատերազմի» ֆոնին: Եվ հաշվի առնելով, որ «Bloomberg»-ն ուլտրալիբերալ կարկառուն գործիչներից մեկի՝ միլիարդատեր Մայքլ Բլումբերգի սեփականությունն է, դժվար չէ կռահել, թե իրականում կարանտինից դուրս գալու դիմակայությունն ինչ արմատներ ունի: Հակահարվածն էլ չուշացավ. 6-7 նահանգի կողմից Թրամփի հակակարանտինային ծրագրի տորպեդահարումից հետո ամերիկյան մի շարք նահանգներում էլ սկսվեցին զանգվածային ակցիաներ՝ կորոնավիրուսի արհեստական ծագումնաբանության, դրանում, եւ, առհասարակ, մարդկանց չիպավորելու ծրագրերի մեջ ուլտրալիբերալներին մեղադրելու ուղղվածությամբ: Միաժամանակ պահանջներից էր՝ կարանտինային վիճակի համատարած չեղարկումն ու տնտեսության վերագործարկումը: Թրամփն արձագանքեց. «Ես տեսել եմ այդ մարդկանց: Ես տեսել եմ մարդկանց հարցազրույցները: Դրանք հրաշալի մարդիկ են: Նրանց կյանքը խլեցին: Այդ մարդիկ սիրում են մեր երկիրը, ուզում են վերադառնալ աշխատանքի»:

Ընդ որում, սա ուլտրալիբերալներին ուղղված միակ հարվածը չէ: Զուգահեռաբար գործում է ԱՄՆ Սենատի հատուկ հանձնաժողովը,  որը պետք է պարզի կորոնավիրուսի տարածման պատճառները,  եւ հիմնական ուղղություններից մեկն էլ ԱՀԿ-ի գործունեության ուսումնասիրություններն են: Զուգահեռաբար օրակարգում են հայտնվել խոսակցություններ, որ ամերիկյան անվտանգության մարմիններն ուսումնասիրում են մի շարք այլ ուլտրալիբերալ կառույցների գործունեությունը, եւ կարող են աղմկահարույց ձերբակալություններ լինել: Իսկ, ընդհանուր առմամբ, պատկերը սա է. ամերիկյան երկու հզորագույն ուժեր մահացու բախման մեջ են: Իհարկե, Թրամփը  երկրի ղեկավարն է, ունի բավականին մեծ ժողովրդականություն, այսինքն՝ նրա դիրքերն ավելի նախապատվելի են թվում: Բայց նաեւ չմոռանանք, որ դիմացին կանգնած են նույնպես միանգամայն հզոր ուժեր: Ու թե այս բախումների արդյունքում, որոնցից , ի դեպ, սկսել է քաղաքացիական պատերազմի հոտ փչել, ինչ վիճակում կհայտնվի ԱՄՆ-ն, դժվար է ասել: Բայց որ երբեմնի համաշխարհային դիրքերը  կորցնում է աչքի առաջ, դա էլ է ակնհայտ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի