1283 քաղաքացի չի կարողանում վերադառնալ Հայաստան. ԱԳ նախարարի տեղակալ
Արխիվ 16-20Այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 12:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի մամուլի ասուլիսը: Iravunk.com-ը բանախոսին ուղղեց հետևյալ հարցը:
Այս պահին ՀՀ քանի՞ քաղաքացի է գտնվում դրսում, օդանավակայաններում կամ ժամանակավոր կացարաններում,որ չեն կարողանում հետ գալ։ Ի՞նչն է պատճառը, ինչպե՞ս է այդ հարցը լուծվելու։
Բանախոսը թեև հստակ պատասխաններ չտվեց, անտեսելով մեր գլխավոր հարցադրումը, սակայն արձագանքեց հետևյալ կերպ.
Այսօրվա դրությամբ Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնողների, դիմողների քանակը հասնում է 1283-ի:Մինչ այս պահը, Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար հայ: Նրանց աշխարհագրությունը բավականին լայն է ԱՄՆ, Ռուսաստան, Ղազախստան, Ուկրաինա, Չեխիա և այլն: Բանախոսը նշեց,որ ոչ մի ՀՀ քաղաքացի չի անտեսվելու, սակայն թե ինչ միջոցառումներ են նախատեսել ոչինչ չասվեց:
Հ.Գ Ավետ Ադոնցը հավանաբար ի նկատի ուներ միայն «հպարտ» քաղաքացիներին, քանզի բազմաթիվ քաղաքացիներ այս օրերին կանգնած են լրջագույն խնդիրների առաջ և բնականբար անտեսովում են, չկարողանալով վերադառնալ Հայրենիք: Հերթական կցկցտուր խոսքն ու դատարակաբանությունների կույտը այսօր կրկին անգամ լցվեց «հպարտ» քաղաքացու գլխին:
«Կեցցե՛ Նոր Հայաստանը»:
Հայկ Գևորգյան

