Իրանում կորոնավիրուսի պատճառով բանտերից ազատել են ավելի քան հազար օտարերկրացու
Արխիվ 16-20Կորոնավիրուսի պատճառով ավելի քան հազար օտարերկրացի ազատ է արձակվել իրանական բանտերից, հայտնել է Իրանի դատական իշխանության ներկայացուցիչ Գոլյամհոսեյն Էսմայլին:
«Ազատ արձակելով հարյուր հազար բանտարկյալ՝ մենք նաև ազատել ենք ավելի քան հազար օտարերկրյա քաղաքացիների», - մեջբերում է «Mizan Online» պրոֆիլային գործակալությունը դատական համակարգի ներկայացուցչին:

