Գոնե՞ հասկացան ինչ անպիտան աղբյուր ունեն. Հովհաննես Հակոբյան
Արխիվ 16-20Կարդում եմ «Հրապարակ»-ի այսօրվա մի հրապարակում, որը խոստացված «ճշմարտությունը» պիտի վեր հաներ` ի շարունակություն օրերս արած իր մի աշխարհացունց «բացահայտման» և փաստացի ապացուցեր քրեակատարողական հիմնարկի սեփական «աղբյուրի» պիտանելիությունը և իր աներկբա պնդումների ճշմարտացիությունը: Կարդում, կարդում եմ գոնե մի բան գտնելու հույսով, մեկ էլ հասնում եմ այս տողին. «Իսկ եթե իսկապես մենք սխալվել ենք, եւ 2 տարբեր աղբյուրից ստացված այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը…»:
Դե լավ, ասում եմ, սկսել եմ` ավարտին հասցնեմ գործս: Ավելի լավ է չհասցնեի))): Լրագրողը հիմա էլ վերջում հետգրությամբ խոստովանում է, թե իր նախորդ հրապարակման մեջ սխալ է թույլ տվել. «ՀԳ․ Ի դեպ, մեր տեղեկատվության մեջ իսկապես սխալ կար»:
Է, հետո՞: Գոնե՞ հասկացան ինչ անպիտան աղբյուր ունեն կամ, ասա, մի բան, որ ափալ-թափալ գրում եք, ինչի՞ չեք ճշտում, հետո մեծ-մեծ խոստումներ տալիս:

