Նիկոլի մոտ նորից սրացումներ են
Արխիվ 16-20Նիկոլի մոտ նորից սրացումներ են եւ նա ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս, թե ինչպես էր նախկինում որպես ոչ կառուցողական ընդդիմություն «տակից» շփվում իշխանությունների հետ, ինչպես եւ որպես լրատվամիջոց նույն իշխանությունների ու այլոց հետ հարցեր լուծում: Կգա ժամանակը, իհարկե, եւ Նիկոլի մասին շատ ավելի մանրամսն եւ արձանագրված ցուցմունքներով հատորներ կգրվեն, թե ինչպես էր նա աշխատում «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագրի պաշտոնում, ինչ էր անում 2008 թ. մարտի 1-ին եւ դրանից առաջ, ինչպես ներգրավվեց, իսկ հետագայում դավաճանեց ՀԱԿ-ին. ում հետ էր շփվում ապրիլյան պատերազմի օրերին եւ վերջապես ինչպես որպես ոչ կառուցողական ընդդիմություն կարողացավ շփումների մեջ մտնելով իշխանությունների հետ եւ ապա խոստումներ տալով արեւմտամետներին ու ռուսամետներին կատարել պետական հեղաշրջում եւ յուրացնել իշխանությունը: Սակայն դա կլինի Նիկոլին «պոլին քցելուց» հետո եւ նա հինալի դա գիտակցում է: Գիտակցում է նաեւ, որ իր իշխանազավթման օրերը հաշված են եւ սկսում են սրացումենրը:
Նիկոլը նաեւ խոստովանեց, որ երկրի ներսում կարողացավ փչացնել հարաբերությունները բառացիորեն բոլոր վերնախավերի հետ` քաղաքական, զինվորական, եկեղեցական, լրագրողական եւ այլն:Հասցրեց փչացնել հարաբերությունները անգամ իր իսկ թիմի եւ աջակիցների հետ եւ վերջապես խորը հիասթափութուն առաջացրեց հասարակության լայն շերտերի մեջ: Նա խոստովանեց, որ փչացրել է հարաբերությունները Սփյուռքի հետ, տապալել է արտաքին քաղաքականությունը հիասթափեցնելով թե՛ Արեւմուտքին, որը իր վրա մեծ հույսեր էր դնում եւ որին ծառայելու համար նրան բերեցին իշխանության, եւ թե՛ ռուսներն, որոնք թեեւ հույսեր չէին դնում, բայց չէին ենթադրում, որ մարդ կարա այդքան ապաշնորհ ու խաբեբա լինի:
Այսքան վատ վիճկաում գտնող ղեկավարը , որը բոլոր բոլորի հետ փչացրել է հարաբերությունները, որից հիասթափված են բոլոր շերտերը, իհարկե, որոշ չափով խղճահարություն առաջացնում են, սակայն այդպիսի ղեկավարների պաշտոնավարումը երկար տեւել չի կարող, քանի որ ցանկացած ղեկավար պետք է հենվի երկրի տարբեր վերնախավերի վրա եւ միաժամանակ չհիասթափեցնի իր ժողովրդին:
Իսկ ժողովրդին Նիկոլը առավել քան հիասթափեցրել է եւ այսօր իր եւ իր ապաշնորհ նախարարների պատճառով երկիրը հասցրել է թե՛ առողջապահական, թե՛ տնտեսական եւ թե՛ սոցիալական ճգնաժամերի: Այլ երկրների ղեկավարները, որոնք, ի դեպ, գտնվում են շատ ավելի բարվոք վիճակում, օրն ի բուն մտածում են, թե ինչպես իրենց երկիրը նվազագույն կորուստներով դուրս բերեն ստեղծված իրավիճկաից: Սակայն Նիկոլը փոխանակ գործով զբաղվելու թիթեռ է նկարում կամ ավելի ճշգրիտ կազմում է իր խոսքով «հիասթափության քարտեզներ»: Որեւէ մեկը կարող է մերօրյա ընկլեր Փանջունուն բացատրել, որ իր ասած «հեղափոխությունից» արդեն անցել է երկու տարի եւ որ նա զբաղեցնելով վարչապետի պաշտոնը պարտավոր է ոչ թե քարտեզներ նկարել, այլ մտածել, թե ինչպես փրկել երկիրը ստեղծված օրհասական վիճակից: Որեւէ մեկը կարող է նրան բացատրել, որ նա բացի իր իսկ իշխանությունը պահպանելու մասին երկար-բարակ ու դատարկ ճամարտակություններից բացի պետք է նաեւ մտածի երկրի եւ ժովորդի մասին: Հավանաբար վերջերս իրեն այդ մասին հասկացնելու փորձեր կատարվում են եւ այդ փորձերը հասցնում են նրան, այդ հիստերիկ վիճակին, երբ նա ղժղժում է «սամասուդների» եւ սնանկացումների մասին: Ովքեր են այդ հիշեցնողները, ովքեր են, որ Նիկոլին պարզ ակնարկում են, որ իր պաշտոնավարումը այնքան անհաջողակ է, այնքան հիասթափեցնող եւ այնքան արդեն վտանգավոր, որ պետք է օր առաջ այն դադարեցնել: Մեկը, իհարկե, Լեւոն Տեր-Պետրոսյանն է, որին հարվածելը դարձել է Նիկոլի ամենօրյա զբղամունքը: Հիշեցնենք, որ հին ծեր աղվես Լեւոնը արդեն իսկ ցույց տվեց այն երկու անձնավորություններին, ովքեր պետք է փոխարենեն Նիկոլին` Ավինյան+Արսեն Թորոսյան: Ի դեպ, Լեւոնի հիշեցումից հետո Նիկոլի եւ այդ երկրյակի հարաբերությունները խիստ սրվեցին եւ վերջիններս անգամ չեն էլ խորշում հրապարակայնորեն թքել Նիկոլի ուղղությամբ, սակայն դա անպատասխան չի մնում եւ խոսելով արեւմտամետմների հիասթափության մասին Նիկոլը հենց այդ թեւը ում նկատի ունի եւ հասկանում է, որ հիասթափված արեւմտամետներոը ումով են նախատեսում իրեն փոխարինել: Հավանաբար կա նաեւ ռուսամետ սցենարը, թե ումով նախատեսվում է փոխել Նիկոլին այդ սցենարով դեռեւս վերջնականապես պարզ չէ, սակայն հավանաբար Նիկոլը որոշ չափով տեղեկացված է նաեւ այդ ընթացքից:
Եվ ամենակարեւորը Նիկոլից ուզում են ազատվեն արդեն ժողովրդի լայն զանգվածները, որոնց Նիկոլը բազմակի անգամ խաբել է. բազմակի անգամ թալանել, կողոպտել, հասցրել աղքատության անդունդի եզրին, զրկել աշխատանքից, եկամուտներից եւ իսկապես անհույս եւ անվերջ հիասթափեցրել:
Բոլոր դեպքերում Նիկոլը խաղացել է իր դերը հիմա Նիկոլը պետք է գնա:
Ա. Հովհաննիսյան

