«Արեգի արծիվը». ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը կդառնար 55 տարեկան

Արխիվ 16-20

Դարերի ընթացքում Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար: Մեր օրերի հերոսների շարքին է դասվում Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Ժորժիկի Կրպեյանը: Նա Արցախյան ազատամարտի ժամանակ՝ 1990 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվա-կանի մայիս ամիսը, եղել է Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության ընդհանուր հրամանատարը։ Ծնվել է 1965 թվականի ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ այժմ՝ Թաթուլ գյուղում։1972-1982 թթ. սովորել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում։ 1985-1986 թվականներին սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Թալինի թիվ 76 պրոֆտեխնիկական ուսումնարանը: Այնուհետև 1987-1990 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։ Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը։ 1987-1989 թվականներին Թաթուլը նաև եղել է Արցախը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպության անդամ։ԵՊՀ-ում սովորելուն զուգահեռ երգել է «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթում, հավաքագրել ու մոռացությունից փրկել է ժողովրդական, և ազգային-ազատագրական պայքարի մասին երգեր ու պարեր: Երևանի պետական համալսարանում հիմնադրել է «Կարս» ազգագրական երգի-պարի համույթը:1989 թվականին Թաթուլ Կրպեյանն ամուսնացել է Իրինա Բարսեղյանի հետ։ 1990 թվականի փետրվարի 20-ին ծնվել է նրանց դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը։ Ընտանիքը բնակվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածի՝ ասպիրանտների համար նախատեսված 18 հարկանի շենքում։1990 թվականին ընդունվել է ՀՅԴ կուսակցության շարքերը:Կրպեյանը եղել է Արցախյան շարժման երիտասարդական թևի սիրված առաջնորդներից, զանգվածային երթերի ու հանրահավաքների, նստացույցերի ու դասադուլների կազմակերպիչներից և ուսանողության շրջանում քարոզչություն իրականացնող առաջամարտիկներից մեկը:1990 թվականի սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Արցախ, որտեղ վիճակը շարունակում էր վատթարանալ։ Իր իսկ հիմնած զինված խմբով 1990 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի մայիս ամիսը ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը՝ ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի,ռուսական բանակի և ոստիկանական խմբավորումների։ Չորրորդ կուրսում ուսումը կիսատ թողնելով՝ 1990 թվականի օգոստոսին Թաթուլ Կրպեյանը մեկնել է Հյուսիսային Արցախի Գետաշեն գյուղ: Սեպտեմբերից աշխատել է Գետաշենի երկու դպրոցներում որպես հայ ժողովրդի պատմության և աշխարհագրության ուսուցիչ: 1991 թվականի գարնանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիսային շրջաններում ավելի էր սրվում պատերազմական իրադրությունը։ 1991 թվականի ապրիլին խորհրդային և ադրբեջանական իշխանություններն այս գյուղերի դեմ ուղղված ռազմական գործողություն սկսելու որոշում ընդունեցին։Մոսկվայում ստեղծված մարդու իրավունքների «Մեմորիալ» կենտրոնը վերականգնել է այդ օրերի իրադարձությունները։ 1991 թվականի ապրիլի 30-ին չորրորդ բանակը, իսկ քիչ ավելի ուշ՝ ադրբեջանական «ՕՄՕՆ»-ը հարձակվեցին Շահումյանի շրջանին մոտ գտնվող Գետաշենի վրա։ ՕՄՕՆ-ները, հարձակվելով տների վրա, սկսեցին թալանել և կողոպտել դրանք. միևնույն ժամանակ հարձակման ենթարկվեցին տեղի բնակիչները։ Մահացածների մեծ մասը տասնութից տասնինը տարեկան էր: Թաթուլին շատ լավ եմ հիշում։ Ասես Սասնոյ ֆիդայի լիներ՝ թիկնեղ, գանգուր մազերով, թավ մորուքով։ Զինված ջոկատը ղեկավարելուց զատ՝ ուսուցչություն էր անում տեղի երկու դպրոցներում։1990 թ. ապրիլի 30-ին՝ «Օղակ» ռազմական գործողության սանձազերծման օրը գերի վերցնելով 17 խորհրդային զինվորականների, մեկ ադրբեջանցի ուղեկցորդի և խորհրդային բանակի գնդապետ Մաշկովին՝ Թաթուլ Կրպեյանը նրանից վերցրել է խորհրդային բանակի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի համատեղ իրականացրած «Օղակ» ռազմական գործողության պայմանականչերով պլանը: Նրա առաքելությունը սոսկ կռվելուց ավելին էր 1990 թ. սեպտեմբեր - 1991 թ. ապրիլ ընկած ժամանակահատվածում Թաթուլ Կրպեյանը եղել է Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության ընդհանուր հրամանատարն ընդդեմ ադրբեջանական ՕՄՕՆ-ի զինված հարձակումների: Զոհվել է 1991 թվականի ապրիլի 30-ին Գետաշենում: Թաղված է Արեգ գյուղում, որտեղ կանգնեցված է տուֆակերտ հուշակոթող: Նույն օրը Գետաշենում բանակցությունների ժամանակ նրա հետ զոհվեցին փոխհրամանատար Արթուր Կարապետյանը և Հրաչ Դանիելյանը (Զարզանդ): Տղաների զոհվելուց հետո խորհրդային 14 պատանդ զինվորականները փոխանակվել են ՕՄՕՆ-ականների կողմից պատանդ վերցված 27 հայ բնակիչների հետ: 1996 թվականի սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ Ազգային հերոսի կոչմանը։ Պարգևատրվել է նաև «Հայրենիք» շքանշանով։ Թաթուլն ասում էր. Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար։ Թաթուլը հաճախ էր կրկնում, որ «Գետաշենը կդատարկվի միայն իր դիակի վրայով»: Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի... Վերջին անգամ Երևանում գտնված ժամանակ Թաթուլ ասել է բառացիորեն հետևյալը. «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն...»։ Թաթուլ Կրպեյանի անունով են կոչվում Արեգ գյուղի, Կովսական քաղաքի (ԼՂՀ Քաշաթաղի շրջան), Երևանի թիվ 62 ավագ դպրոցները, դասարաններ հանրապետության տարբեր դպրոցներում (Երևանում և Գյումրիում), լսարան ԵՊՀ պատմության ֆակուլտետում, որտեղ սահմանվել է նաև Թաթուլ Կրպեյանի անվան կրթաթոշակ, ազգագրական երգի-պարի համույթներ` «Քաջն Թաթուլ»` Երևանում և «Թաթուլ»` Կովսականում, զբոսայգի Երևանի Նոր Նորքի 1-ին զանգվածում, ՀՅԴ տեղական և արտերկրյա կազմակերպություններ: Արեգ գյուղում Կրպեյանի շիրիմի վրա կանգնեցված է տուֆակերտ հուշակոթող: 1993 թվականին լույս է տեսել Թ. Կրպեյանի բանաստեղծությունների «Թաթուլ» գրքույկը:Թաթուլ Կրպեյանին (և ընկերներին) են նվիրված Ռաֆայել Սահակյանի «Արծվապաշտ երկիր» փաստագեղարվեստական վեպն ու «Կարոտից խելառը» տեսաֆիլմը, ինչպես նաև «Լեռան լանջին» (հեղ.՝ Ներսիկ Իսպիրյան) և «Մայրամուտ իջավ» (հեղ.՝ աշուղ Գևորգ) երգերը։Աշոտ Բաբայան Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար (1993 թվական), նվիրված Թաթուլ Կրպեյանին: Թողարկվել է Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին նվիրված նամականիշով բացիկ:2015 թվականի մարտի 18-ին Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի զբոսայգիներից մեկը վերանվանվեց Թաթուլ Կրպեյանի անվամբ: 2015 թվականի հոկտեմբերին նրա անվամբ անվանակոչվեց Երևանի թիվ 62 ավագ դպրոցը: 2016 թվականին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը հրատարակել է Պատմաբան /պատմական գիտությունների թեկնածու/, լրագրող, Հայաստանի հանրային ռադիոյի հեղինակ-վարող, խմբագիր Իրինա Բարսեղյան-Կրպեյանի հեղինակած «Թաթուլ Կրպեյան. Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը» մենագրությունը: Այստեղ լուսաբանվում և վերլուծվում են Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանում 1988-1991 թթ. մայիս ժամանակահատվածում Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դեմ հայ ազգային-ազատագրական պայքարի վերելքը, ընդհատակում կամավորական ջոկատների կազմավորումը և գործունեությունը, Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի գլխավորությամբ 8-ամսյա ինքնապաշտպանությունը, խորհրդա-ադրբեջանական «Օղակ» ռազմական գործողության նախապատրաստումը և ծավալումը, Գետաշենի ենթաշրջանի հայաթափման ու անկման պատճառները, միջազգային հանրության և ԶԼՄ-ների արձագանքը, ինքնապաշտպանության պատմական նշանակությունը: Առաջին անգամ շրջանառության մեջ են դրվել Թաթուլ Կրպեյանի հասարակական-քաղաքական գործունեությունը լուսաբանող արխիվային փաստաթղթեր։ Գիրքը մասնակցել է Փարիզի գրքի տոնավաճառին, շնորհանդեսներով ներկայացվել ՀՀ-ում, Կանա-դայում, Շվեյցա-րիայում և Ֆրանսիայում: Իսկ 2019 թվականին թարգմանվել է նաև անգլերեն լեզվով:

Գարիկ Ավետիսյան

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի