WTI ապրանքանիշի նավթի գինն աճուրդի ավարտին նվազել է 300%-ով եւ հասել -38 դոլարի
Արխիվ 16-20Հյուսիսամերիկյան WTI ապրանքանիշի նավթի մայիսյան ֆյուչերսների աճուրդները Նյու-Յորքի առեւտրային բորսայում (NYMEX) երկուշաբթի ավարտվել են -37.63 դոլար ցուցանիշով՝ գրանցելով 300 տոկոսի գնանկում: CNN-ը հայտնում է, որ ներդրողներից շատերն արդեն կենտրոնանում են հունիսյան պայմանագրերի վրա՝ նվազեցնելով առեւտրի ծավալները: Բանն այն է, որ հունիսին WTI-ի նավթի գինը կազմում է մեկ բարելի դիմաց 22 դոլար: Brent ապրանքանիշի նավթի գինը երկուշաբթի նվազել է 8 տոկոսով՝ հասնելով 25.81 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

