ԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ
Արխիվ 16-20Ապրիլի քսանմեկին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները օնլայն ռեժիմով կքննարկեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Քննարկմանը կմասնակցեն նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցման համաձայն, նման քննարկում անցկացնելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկուշաբթի օրը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ ԵԱՀԿ գործող համանախագահողի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ տեղի ունեցած տեսակոնֆերանսի ընթացքում։ Ըստ ադրբեջանական կողմի հայտարարության, նախարար Մամեդյարովը քննարկել է միջնորդների հետ բանակցային գործընթացի առաջընթացի հնարավորությունը կորոնավիրուսային պանդեմիայի շրջանում։ Կարեւորվել է բացասական ազդեցությունների բացառումը ընդհանուր իրադրության վրա եւ բանակցությունների շարունակումը։

