Այսօր նշվում է Ստեղծագործության եւ ինովացիոն գործունեության համաշխարհային օրը

Արխիվ 16-20

2002 թվականի ապրիլի 21-ին աշխարհի ավելի քան 50 երկրներում առաջին անգամ կազմակերպված նշվել է ստեղծագործության եւ ինովացիաների տոնը: 2017 թվականի ապրիլին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը, ընդգծելով մարդու գործունեության տարբեր ոլորտներում ստեղծագործության եւ ինովացիաների հնարավորությունները Կայուն զարգացման ծրագրի առաջադրած խնդիրներին հասնելու ճանապարհին, բանաձեւ է ընդունել Ստեղծագործության եւ ինովացիոն գործունեության համաշխարհային օր (World Creativity and Innovation Day) հիմնադրելու մասին, որն այդ պահից ի վեր նշվում է ապրիլի 21-ին, հայտնում է Calend.ru-ն: 

Այս հիշարժան օրվա հիմնադրման նախաձեռնողներն ու ակտիվիստները օրը կապում են ապրիլի 22-ին նշվող Մայր-Երկրի միջազգային օրվա եւ տոնին նախորդող՝ ականավոր գիտնական, մտածող ու գյուտարար Լեոնարդո դա Վինչիի տարեդարձի օրվա հետ, որը նշվում է ապրիլի 15-ին: Առաջին դեպքում կապը մատնացույց է անում մեր ընդհանուր տան՝ Երկրի արարման եւ պահպանման գործում ստեղծագործության եւ ինովացիաների հնարավորությունները, իսկ երկրորդ դեպքում՝ գիտության եւ ստեղծագործական գործընթացների զարգացման մեջ մեծ գյուտարարի ավանդը:

Հարկ է նշել նաեւ այն փաստը, որ ՄԱԿ տոնի պաշտոնական կարգավիճակի ճանապարհին տոնը նշվել է ապրիլի 21-ին նախորդող շաբաթվա ընթացքում, եւ Համաշխարհային շաբաթի տոնակատարությունը սկսվել է հենց ապրիլի 15-ին՝ Լեոնարդե դա Վինչիի ծննդյան օրը:

Նոր տոնը հիմնադրելով՝ ՄԱԿ-ն ձգտել է իշխանությունների, գիտության ու տեխնիկայի, կրթական համակարգերի ներկայացուցիչների ուշադրությունը գրավել ստեղծագործական մտածողության զարգացման հարցի, ամենատարբեր ինովացիաների իրականացման համար պայմանների ստեղծման եւ մարդկության կյանքի տարբեր ոլորտներում ներդրման վրա: ՄԱԿ տեսակետից հենց սա է մարդկության հաջող կայուն զարգացման կարեւոր գործոնը եւ բազմաթիվ խնդիրների հաղթահարման մեթոդը, այդ թվում՝ աշխարհի առջեւ ծառացած գլոբալ բնույթի խնդիրների:

Ապրիլի 21-ին նշվող հիշարժան օրվան նվիրված իր բանաձեւերում ու զեկույցներում ՄԱԿ-ն մշտապես ընդգծել է, որ գիտության, տեխնիկայի եւ ինովացիաների զարգացումը պետք է համընդգրկուն բնույթ ունենա եւ ծառայի մարդկության բարօրությանը՝ կողմնորոշվելով դեպի նրա շահերը:

Պետական կառույցները պետք է բյուջեից որոշակի գումար հատկացնեն տեխնոլոգիաների եւ ինովացիոն գործունեության զարգացման, ինչպես նաեւ ստեծագործության խրախուսման համար, իսկ բիզնեսը նույնպես կարող է այս ուղղությունը դարձնել իր ներդրումների ոլորտներից մեկը:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի