Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 408-ի
Արխիվ 16-20Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9 նոր դեպք, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 408-ի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով Վրաստանի կառավարության ներկայացրած տվյալներին:
Համավարակի սկզբից Վրաստանում վարակված մարդկանցից 95-ն ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, 4 մարդ մահացել է:
Երկրում կարանտինային ռեժիմում է գտնվում 4779 մարդ, 561 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

