Հայաստան-Սփյուռք կապերի մասին ՀՀ վարչապետի պատկերացումները պարզունակ ու մանկական են. Ռ. Մարգարյան

Արխիվ 16-20

Հետեւելով «Մեծ հիասթափության» փաշինյանական մոդելավորմանը՝ պարզվում է, որ ժողովրդի խոշոր մեծամասնությունը տեղավորվում է իշխանափոխությունից (հեղափոխությունից) հիասթափվածների տարբեր դասակարգումներում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով հիասթափության խիստ պատճառ ունեցող խավերին՝ Հայոց Առաքելական եկեղեցու հոգեւորականներից անմիջապես հետո անդրադարձել է սփյուռքյան կառույցներին: Այս մասին գրում է ամերիկաբնակ քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ շեշտում, որ դժվար չէ կռահել «Սփյուռքի որոշ կառույցներ» ասելով՝ ում նկատի ունի Նիկոլ Փաշինյանը:

«Խոսքը բնականաբար ՀՅԴ-ի մասին է: ՀՀ վարչապետը փորձելով շրջանցել Հայաստան-Սփյուռք կապերի հարցում ՀՅԴ-ի անժխտելի ու կարեւոր դերակատարությունը՝ հավակնեց, թե այդ կապն այսօր ինքը ստեղծել է իր ֆեյսբուքյան լայվերի միջոցով: Թե Սփյուռքի հետ հարաբերությունների հարցով որքան է իրականությունից կտրված Հայաստանի վարչապետը եւ որքան պարզունակ ու մանկական են Հայաստան-Սփյուռք կապերի մասին Հայաստանի ղեկավարի պատկերացումն ու ընկալումը պարզ է սփյուռքում ապրող ցանկացած տրամաբանող անձի համար: Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, որ Սփյուռքը ներկայացնում են իր լայվերի տակ լայքեր դնող ու գրառումներ կատարող այն մի քանի հարյուր (երբեմն նաեւ ֆեյք) սփյուռքահայ օգտատերերը չարաչար սխալվում է ու այս դեպքում պարտավոր է հիասթափության իր մոդելավորման մեջ իր համար առանձին կատեգորիա ստեղծել: Հայաստան-Սփյուռք կապերի հարցում վարչապետի ֆեյսբուքյան լայվերի զրո ազդեցության մասին բավարար է միայն հիշել հակառակ իր կոչերին ու հուզառատ լայվերին վերջին հեռուստամառաթոնի ընթացքում արձանագրված ռեկորդային թույլ արդյունքները: Հայաստան-Սփյուռք հարաբերությունների եւ «սփյուռքյան որոշ կառույցների» ազդեցության չափերի մասին Վարչապետի նման պարզունակ ընկալման հարցում իր մեղքի բաժինն ունի նաեւ Սփյուռքի գլխավոր հանձնակատարը ում հետաքրքրություններն այս պահին բացառապես սահմանափակվում են ամերիկյան ու որոշ դեպքերում նաեւ ռուսաստանյան սփյուռքով, անտեսելով մասնավորապես միջինարեւելյան սփյուռքը, որտեղ վարչապետի մատնանշած «սփյուռքյան որոշ կառույցների» դերակատարության ու ազդեցության չափերի մասին կարող է վկայել այդ գաղութների պատմությանն ու ներկային ծանոթ ցանկացած անձ: Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հարցում «սփյուռքյան որոշակի կառույցների» կամ ուղղակի ասած ՀՅԴ-ի դերակատարության շրջանցման փորձ ավելի վաղ կատարել է նաեւ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հոգեհայր Լեւոն Տեր Պետրոսյանը: Նիկոլ Փաշինյանի համար դժվար չպիտի լինի իր հոգեհորից տեղականալ թե ինչ է եղել դրա արդյունքը», - այս մասին նշում է քաղաքագետը:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի