Ռոնալդուն կրկին խախտել է կարանտինի կանոնները եւ քննադատության արժանացել
Արխիվ 16-20«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կորոնավիրուսի պատճառով հայտարարված կարանտինի ընթացքում մտերիմների հետ նշել է զարմիկի ծննդյան տարեդարձը:
Երեկույթին, չնայած Պորտուգալիայում գործող սոցիալական հեռավորության կանոնին, ներկա է գտնվել առնվազն 17 մարդ, ինչի մասին վկայում է ֆուտբոլիստի քրոջ ինստագրամյան էջում հրապարակված տեսանյութը: Մասնակիցների թվում է եղել նաև Կրիշտիանուի մայրը, որն ապաքինվել է մարտին գլխուղեղի կաթված ստանալուց հետո:
Կրիշտիանուի արարքը քննադատությունների առիթ է տվել։ Սոցիալական ցանցերում շարունակում են ֆուտբոլիստին քննադատել կարանտինի կանոնները չպահպանելու համար։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի ընթացքում սա առաջին դեպքը չէ, որ Ռոնալդուն քննադատությունների տեղիք է տալիս։ Ավելի վաղ ֆուտբոլիստն այս պայմաններում մարզվել էր «Մեդեյրա» ստադիանում։ Ռոնալդուի վարքագիծն առաջացրել էր Պորտուգալիայի իշխանությունների զայրույթը։

