Ինչո՞ւ սուպերմարկետներում չկա հսկողություն. Պարզաբանում է ՀՀ փոխոստիկանապետը
Արխիվ 16-20Այսօր՝ ապրիլի 20-ին, ժամը 16:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի մամուլի ասուլիսը: Iravunk.com-ը Հայկ Մհրյանին ուղղեց հետևյալ հարցը.
Ինչո՞ւ ոստիկանաությունը վերահսկողություն չի իրականացնում սուպերմսրկետների առջև կամ ներսում, որտեղ հիմնականում կուտակումներ են տեղի լինում, և չի պահպանվում սոցիալական հեռավորությունը։
Հայկ Մհրյանը մեր հարցին պատասխանեց հետևյալ կերպ.
Սուպերմարկետների մոտ մեր ուժերը հնարավորության սահմաններում ծառայությունն իրականացնում են և ամենը համակարգում, որպեսզի հերթեր չգոյանան, և հետո, ինչ վերաբերում է, որ քաղաքացիների շարժը շատացել է, դա չի նշանակում, որ ոստիկանությունն իրավիճակը չի հսկում, որովհետև ոստիկանությունն իր հնարավորության սահմաններում ստուգում է տեղաշարժման թերթիկներն ու անձնագրերը, և ես արդեն ասել եմ, որ քանի որ տնտեսվարող սուբյեկտների ցանկը մեծացել է և բնականաբար մեր քաղաքացիների շարժն ավելացել է, սակայն մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օրինակ կոնկրետ տրանսնորտային միջոցներն այդքան չեն ավելացել: Մենք դա զգում ենք,երբ քաղաքում շրջում ենք:
Հ.Գ Հանրությունը ոչ թե զգում, այլ ամեն օր տեսնում և է հոծ բազմություն, մեքենաների կուտակում, փողոցային առևտուր: Հայկ Մհրյանն իր խոսքում նշում է, որ ոստիկանությունն իր հնարավորության սահմաններում ամեն ինչ անում է, սակայն...Ոչինչ տեսանելի չէ:
Այս պատասխանի փոխարեն կարելի էր ասել՝ կամաց խոսեք, ոստիկանները քնած են:
Հայկ Գևորգյան

