«Ռուսաստանում կորոնավիրուսի պիկը դեռ առջևում է». Պուտին
Արխիվ 16-20ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին, ընդհանուր առմամբ, հաջողվում է լուծել կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի առաջին փուլի խնդիրները, սակայն համավարակի պիկը դեռ առջևում է: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Եզրակացությունները հաստատում են, որ, ընդհանուր առմամբ, մեզ հաջողվում է լուծել համավարակի դեմ պայքարի առաջին փուլի խնդիրները, մասնավորապես՝ դանդաղեցնել դրա տարածումը, բայց դա ոչ մի կերպ չպիտի հանգստացնի մեզ: Ինչպես ասում են մասնագետները, հիվանդության պիկը դեռևս առջևում է, և հիմա պետք է ամեն ինչ անել, որպեսզի հարթեցնենք այդ պիկը, կրճատենք այդ ժամանակաշրջանը, երբ կգրանցվի նոր վարակումների ամենամեծ թիվը»,-հայտարարել է Պուտինը ՌԴ-ում սանիտարահամաճարակաբանական հարցերով փորձագետների հետ ունեցած քննարկման ժամանակ:

