Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը
Արխիվ 16-20Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
«Հայաստանի շախմատի ֆեդերացիան խորապես վշտակցում է Արսեն Եղիազարյանի ընտանիքին»,- ասված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրյության մեջ:
Նշենք, որ Եղիազարյանը Համաշխարհային երկու օլիմպիադաների մասնակից էր։ 2012 թվականին նրան շնորհվել էր ՀՀ վաստակավոր մարզչի պատվավոր կոչում։

