Նարեկ Սարգսյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է եւս երկու ամսով
Արխիվ 16-20Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը եւս երկու ամսով երկարաձգել է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի կալանավորման ժամկետը:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Նշենք, որ սա Սարգսյանի կալանավորման ժամկետի երկրորդ երկարաձգումն է: Առաջին անգամ այն երկարաձգվել էր փետրվարի 14-ին, ինչի լրանալուց հետո, նախաքննական մարմինը դարձյալ միջնորդություն է ներակայացրել դատարան, որն էլ այն բավարարվել է:
Սարգսյանը, հիշեցնենք, դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից տեղափոխվել էր Հայաստան, եւ դատարանը բավարարել էր նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ միջնորդությունը։
Նա մեղադրվում է 2018-ի հունիսին ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, ինչպես նաեւ՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու համար:

