Եթե մայրը հայրական տան գրանցումից դուրս չի եկել, նրա երեխան չի կարող օգտվել աջակցության 9-րդ ծրագրից

Արխիվ 16-20

Կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու համար ընդունված 13 ծրագրերի իրականացման ընթացքը հասարակության մի հատվածի մոտ բողոքների և բազմաթիվ հարցերի տեղիք է տվել: Ստեղծված իրավիճակի մասին կարելի է լիարժեք պատկերացում կազմել՝ ընդամենն այցելելով ոլորտի պատասխանատու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավարի՝ Զարուհի Բաթոյանի «Ֆեյսբուք»-ի անձնական էջը:

Ինչպես և սպասվում էր դժգոհությունների ճնշող մեծամասնությունը վերաբերում է ամենաշատ շահառու ունեցող սոցիալական երկու՝ չգրանցված աշխատանք ունեցող կամ գործազուրկ ընտանիքների համար նախատեսված 9-րդ և ճգնաժամից ամենաշատը տուժած ոլորտների՝ տուրիզմի և սպասարկման համակարգի աշխատողներին և ձեռնարկատերերին աջակցելու 8-րդ ծրագրերին:

Վերջինով նախատեսվում է, որ եթե 2020 թ-ի հունվար և փետրվար ամիսների ընթացքում աշխատողի միջին ամսական աշխատավարձը գերազանցել է նվազագույն աշխատավարձի չափը՝ 68.000 դրամը, ապա աջակցությունը կկազմի այդ ամիսներին նրա ստացած միջին ամսական աշխատավարձի 50 %-ի չափ: Այդ գումարը չի կարող լինել ամսական նվազագույն աշխատավարձից պակաս և չի կարող լինել ամսական նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից ավելի:

Եթե 2020 թ-ի հունվար և փետրվար ամիսների ընթացքում աշխատողի միջին ամսական աշխատավարձը ավելի քիչ է, քան նվազագույն աշխատավարձի չափը՝ 68.000 դրամը, ապա աջակցությունը կկազմի այդ ամիսներին նրա ստացած միջին ամսական աշխատավարձի չափ:

Այս ծրագրով դիմողների մեծ մասը նախարարի սոցիալական էջում հայտնում են, որ իրենց անհիմն մերժել են: Պարզվում է, որ այդ դիմումատուների մեծ մասի գործունեության ոլորտներն ընդգրկված չէին էլ եղել շահառու ոլոտների ցանկում և կառավարությունը ստիպված համալրել է այն:

Այսօր կառավարության մամուլի սրահում վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը հայտնեց, որ այդ ծրագրով շահառու ոլորտների թվին ավելացվել են նախադպրոցական կրթության, սպորտի բնագավառում գործունեություն ծավալող, զվարճանքի և հանգստի կազմակերպման և ցամաքային մարդատար տրանսպորտի ծառայությունները:

Սարգսյանը նաև հայտարարեց, որ դիմողներն իրենց տնտեսական գործունեության դասիչները սխալ են մուտքագրել, որն էլ մերժումների պատճառ է դարձել: Այս փաստն առնվազն խոսում է համապատասխան մարմինների ոչ բավարար աշխատանքի մասին: Այլ կերպ ասած, լիազոր մարմինները իրազեկման աշխատանքները լիարժեք չեն կազմակերպել, ինչպես նաև անկատար են դիմումների ընդունման և պատասխանի էլեկտրոնային համակարգերը:

Նախարարի ֆեյսբուքյան էջում հիմնական քննադատական գրառումները վերաբերում են ամենաշատ շահառու ունեցող 9-րդ ծրագրին: Այստեղ մեծ տոկոս են կազմում մերժվածները, ինչը ցույց է տալիս նաև աջակցություն ստացածների փոքր թիվը՝ ընդամենը 70 հազար շահառու, չնայած վարչապետի օգնականն ասուլիսում հայտարարեց, որ այսօրվա ընթացքում այն կարող է կրկնապատկվել՝ չհիմնավորելով իր լավատեսությունը:

Հիշեցնենք, որ այդ միջոցառման շահառու են մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքները: 26 500 դրամ գումարի չափով միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում այն երեխային, որի երկու ծնողը կամ միայնակ ծնողը 2020թ. մարտի 12-ի դրությամբ չի ունեցել գրանցված աշխատանք և 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի: Աջակցություն է նաև տրամադրվում, եթե երեխաները և նրա ծնողները մշտապես բնակվում են հանրապետությունում և 2020թ. մարտի 12-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխաները գտնվել են Հայաստանում:

Բազմաթիվ շահառուներ դիմելով այս ծրագրին, համատարած մերժման պատասխաններ են ստացել: Այդ ծանուցումներում չի եղել մերժման որևէ հիմնավորում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ստիպված է եղել իր ֆեյսբուքյան անձնական էջում հրապարակել մերժման պատճառները, որոնք, սակայն նոր վրդովմունքի ալիք են բարձրացրել:

Պարզվում է շահառուների դիմումի մերժման հիմք է հանդիսանում այն փաստը, որ ընտանիքի ծնողներից կամ երեխաներից մեկը գրանցված է այլ հասցեով: Այլ կերպ ասած՝ էլեկտրոնային համակարգը ցույց է տալիս, որ նման ընտանիք կա, հայրը, մայրը համարվում են այդ երեխաների ծնողները, բայց քանի որ անձից մեկն այլ բնակության վայրում է գրանցված, ապա այդ ընտանիքը զրկվում է առանց այն էլ փոքր՝ 26 500 դրամ միանվագ աջակցությունից:

Օրինակ, եթե մայրն ապրում է Երևանում՝ ամուսնու տանը, բայց հայրական տան գրանցումից դուրս չի եկել և ունի 3 անչափահաս երեխա, որոնք գրանցված են իրենց հոր տանը, ապա նրանք զրկվում են աջակցության ծրագրից օգտվելու հնարավորությունից: Ավելորդ չէ շեշտելը, որ այս ծրագիրը վերաբերում է սոցիալապես ամենախոցելի և աջակցության կարիք ունեցող մեծ խմբին:

Նախարարի բերած ստանդարտ պարզաբանման մեջ ասվում է, որ հայտը մերժվում է, եթե երեխայի ծնողները բնակության պետական ռեգիստրում հաշվառված չեն՝ ըստ ՀՀ-ում բնակության վայրի հասցեի, կամ եթե մարտի 31-ի դրությամբ երեխան կամ դիմող ծնողը չեն գտնվում Հայաստանում:

Քաղաքացիների գրառումներից պարզ է դառնում, որ էլեկտրոնային համակարգը շատ դեպքերում հաստատում է նույն ընտանիքի ոչ բոլոր երեխաների առկայությունը և աջակցությունը տրամադրվում է ոչ բոլոր երեխաների համար:

Նախարարի պաշտոնական էջի գրառումներն ընթերցելիս կարելի է գալ այն համոզման, որ սոցիալական աջակցության ծրագրերի ոչ ճիշտ կազմելը և հասարակությանը ոչ լիարժեք ներկայացնելը՝ համաճարակով պայմանավորված այս լարված իրավիճակում հասարակության մի մասի մոտ դարձել է լրացուցիչ անհանգստության և մտածմունքի պատճառ:

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի