Նիկոլ Փաշինյանը շատ դիպուկ նկարագրում էր իրեն, իր լրատվամիջոցն ու նախկին իշխանությունների հետ շանտաժի միջոցով իր աշխատաոճը. Սաթիկ Սեյրանյան

Արխիվ 16-20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղիղ եթերը երկու անգամ եմ լսել. առաջին անգամ ականջներիս չէի հավատում, երկրորդ անգամ՝ աչքերիս, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետևյալ խոսքերին՝ «Լրատվամիջոցների 99%-ը և լրագրողների 70%-ն իշխանություններից փող են ստացել։ Հիմա չեն ստանում և ամբողջ լրատվական դաշտը կատաղած ա, որ հիմա փող չի ստանում: Ուրիշ տեղերից էլ որ ստանում են, վախվխելով են ստանում՝ կարո՞ղ է ինչ-որ տեղ ինչ-որ բան բացահայտվի, խայտառակ լինեն»։

«Եթե ուրիշ մարդ խոսեր, ես կփորձեի ըմբռնումով մոտենալ, հասկանալ՝ ինչու է նման բան ասում, պատճառները վերլուծել, լեքսիկոնը, ջղային շարժումները հասկանալ: Բայց, քանի որ այդ ամենը Նիկոլ Փաշինյանն էր ասում, ակամայից հիշում էի այն դեպքերը, որոնք տեղի էին ունեցել իր մեքենայի, իր խմբագրության շուրջ, իրենց ընտանիքի սեփականությունը հանդիսացող լրագրողների գործունեության շուրջ: Նիկոլ Փաշինյանը երեկ խոսում էր ինքն իր մասին, իր լրատվամիջոցի գործունեության մասին: Բոլոր տարիների ընթացքում իր ղեկավարված լրատվամիջոցը հենց այսպես է աշխատել: Ինքը շատ դիպուկ նկարագրում էր իրեն, իր աշխատաոճը:

Մի տարբերությամբ միայն. ինքը հույսը դրել էր այն բանի վրա, որ իր նախկին գործընկերներն այնքան բարոյականություն ունեն, որ իրեն չեն հիշեցնի բազմաթիվ դեպքեր: Ինքը մի բան էլ է մոռանում, որ շատ հաճախ նաև շանտաժի միջոցով էր փորձում ինչ-որ բաներ կորզել նախկին բոլոր տարիների իշխանություններից:

Նիկոլ Փաշինյանն ինչ խոսում է, կա՛մ իրականությանը չի համապատասխանում, կա՛մ լեքսիկոնում գործածած ածականները հենց իր մասին են, ցավալիորեն: Երկրի վարչապետին նման լեքսիկոնն ուղղակի հարիր չէ: Նա չի դադարել լինել որոշակի տեսակի, որոշակի սեգմենտի սպասարկող լրատվամիջոցի հոդվածագիր», - ասաց Սաթիկ Սեյրանյանը:

Հիշեցնենք, որ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը թեմայի շուրջ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ վարչապետին հորդորում է չպիտակավորել իր նախկին գործընկերներին և օդում կախված լուրեր չհայտնել։

«Կոչ ենք անում վարչապետին հրապարակել բոլոր այն լրագրողների և լրատվականների անունները, որոնք գումար են ստացել։ Այդպիսով` Նիկոլ Փաշինյանը կօգնի հայրենական լրատվությանը, հակառակ դեպքում ստացվում է, որ վարչապետն անհիմն է պիտակավորում լրատվականներին և լրագրողական համայնքին։ Նման գործելաոճը չի բխում ազատ խոսքի իրավունքի շահերից և, փաստացի, կանխակալ վերաբերմունք է ստեղծվում այս կամ այն լրատվականի համար», - նշված է հայտարարության տեքստում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում