«Ռոստելեկոմը» ի զորու չէ բան փոխելու եւ ապիլի 24-ին կոմեդիոն ֆիլմը կվերահեռարձակի

Արխիվ 16-20

Սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունների համաձայն, ապրիլի 24-ին Մեծ Եղեռնի հիշատակի օրը, ՀՀ-ում «Ռոստելեկոմ» ընկերությունը կվերահեռարձակի ինչ-որ կոմեդիոն ֆիլմ: Որոշ զանգվածի մոտ վերոնշյալ ֆիլմի ցուցադրությունը հենց ապրիլի 24-ին զայրույթի ալիք բարձրացրեց եւ ակամայից հարց է առաջանում, ինչո՞ւ հենց այդ օրը:

Iravunk.com-ը կապ հաստատեց «Ռոստելեկոմ» ընկերության հանրային կապերի բաժնի պատասխանատու Հայկուհի Գրիգորյանի հետ, որոշ հանգամանքներ պարզելու նպատակով: Հայկուհի Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ ինչպես «Ռոստելեկոմ» ընկերությունն այնպեա էլ մյուս օպերատորները, ովքեր հեռարձակելու են ֆիլմը, ընդհանրապես չեն կարող միջամտել իրավատիրոջ կողմից տրամադրված ծրագրի բովանդակությանը: Եթե համընկել է այնպես, որ ֆիլմը ցուցադրվում է ապրիլի 24-ին, իրենք ի զորու չենք փոփոխելու: «Պետք է նշեմ, որ ֆիլմը բովանդակությամբ կապ չունի եղեռնի հետ: Ֆիլմը եթեր է հեռարձակվելու «Կինոկոմեդիա» հեռուստաալիքի միջոցով, իսկ այդ ալիքը ցուցադրում է տրամաբանորեն կոմեդիայի ժանրի ֆիլմեր: Ֆիլմը կոչվում է «Самый лучший день»»:


«Ռոստելեկոմ» ընկերությունը որքանո՞վ է ի զորու փոխել այդ ամենը հարցին Հայկուհի Գրիգորյանը նշեց, որ պետք չէ այդ ամենին ուշադրություն դարձնել, կամ վերագրել այդ ամենը օպերատորին: «Մենք ի զորու չենք տվյալ հեռուստաալիքի կողմից տրամադրվող ծրագրի բովանդակությունը փոխել»:

Iravunk.com-ի այն հարցին, թե կոնկրետ ի՞նչ բովանդակություն ունի ֆիլմը և ինչպիսի՞ սյուժե, մեր զրուցակիցը նշեց,որ ինքը ծանոթ չէ սյուժեին,պարզապես տվյալ օգտատերերը, որոնք բարձրացրել են այս հարցը, անհիմն վրդովմունք են ցուցաբերել: «Կարելի էր մի փոքր խորը մտածել և հասկանալ, որ ֆիլմը «Կինոկոմեդիա» հեռուստաալիքն է ցուցադրում, իսկ այդ ալիքը ցուցադրում է տրամաբանորեն կոմեդիայի ժանրի ֆիլմեր: «Ռոստելեկոմը» չի կարող բովանդակություն կամ ֆիլմ փոխել: Մենք ընդամենը վերահեռարձակում ենք»:

Iravunk.com-ը հարց ուղղեց նաև այն մասին, թե ֆիլմն ինչո՞ւ հենց ապրիլի 24-ին եթեր կհեռարձակվի, որքանո?վ է այն բարոյական մեզ համար, Հայկուհի Գրիգորյանը կրկին նշեց, որ այդ ամենն իրենք չեն որոշում:

Iravunk.com-ը նաև հարց ուղղեց այն մասին,թե արդյո՞ք ինչ-որ կապ ունի կոնկրետ «Ռոստելեկոմ» ընկերությունը վերոնշյալ ֆիլմի հետ, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ընկերությունը որևէ կապ չունի առհասարակ այդ ֆիլմի հետ:


Հ.Գ Կարծում ենք, որ այնուամենայնիվ «Ռոստելեկոմ» ընկերությունը կարող էր միջամտել, որպեսզի այդ օրը տարբերվեր սովորական օրերից և կոմեդիայի ժանրից որևէ ֆիլմ Հայաստանի Հանրապետությունում չցուցադրվեր: Ծայրահեղ դեպքում, եթե օպերատորը չի կարող միջամտել ծրագրի փոփոխությանը, ապա հաստատ կարող է տվյալ կոմեդիոն ֆիլմերի ալիքն այդ օրը ուղղակի եթեր չհեռարձակել:

Հայկ Գևորգյան 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի