Այդ թիմով անհնար է այս իրավիճակում ադեկվատ լուծումների գալ․ Մարուքյանը՝ կառավարության մասին
Արխիվ 16-20ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ սոցիալական աջակցության ծրագրերը վատ մշակվածության պատճառով իմաստազրկվում են:
«Հիմա ամբողջ էներգետիկան կենտրոնացնել նրա վրա, որ ով կարիք չունի հանկարծ չստանա, դրա արդյունքում այնքան չափանիշ ես մշակում, որ բազմաթիվ կարիքավորներ չեն ստանում, իմաստազրկվում ա աջակցությունդ, առաջանում է բարձր դժգոհություն և անարարդարություն», - ասաց Մարուքյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։
Վերջինս ընդգծեց, որ կառավարության սոցիալ-տնտեսության թիմը հիմա թեստ է անցնում, որի արդյունքները շատ վատն են:
«Երբ մեկ տարի առաջ կառավարության ծրագրի քննարկան ժամանակ ասում էի վարչապետին՝ «ազատվի այդ մարդկանցից», նաև այսօրվա համար էր։ Այդ թիմով անհնար է այս իրավիճակում ադեկվատ լուծումների գալ», - հավելեց նա։

