Փաշինյանի օգնականը՝ Փաշինյանին գլորեց խորը «փոսի» մե՞ջ

Արխիվ 16-20

Այսօր՝ ապրիլի 20-ին, ժամը 12:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի մամուլի ասուլիսը: Iravunk.com-ը Նաիրի Սարգսյանին ուղղեց հետևյալ հարցերը.


1.Արդյո՞ք արտակարգ դրության իրավական ռեժիմը վարչապետին թույլատրում է հասցնել սննանկացման այս կամ այն բիզնեսմենին, ինչի մասին նա հայտարարեց երեկ երեկոյան իր լայվի ժամանակ, ի՞նչ կարգով է դա արվելու և ո՞ւմ հանդեպ։
2. Կառավարությունը որոշում ընդունեց, որ մինչև 30.000 դրամ գազ սպառողները կսուբսիդավորվեն 30%֊ի չափով։ Ե՞րբ է այն ուժի մեջ մտնելու, քանի որ կան շատ սպառողներ, ովքեր արդեն կատարել են մարտ ամսվա կոմունալ վճարումները և չեն նկատել փոփոխություն։


Առաջին հարցի մասով, բանախոսը ընդամենը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն չի արել, ինչը առավել քան զսրմանալի է, քանի որ կա ուղիղ հեռարձակման փաստը, որռեղ Փաշինյանը խոսել է այդ մասին: Իսկ երկրորդ հարցին, Նաիրի Սարգսյանը պատասխանեց հետևյալ կերպ.


Արդեն կատարվել են նշված փոխանցումները շուրջ 486 հազար աբոնենտների, փոխանցվել է իրենց հոսանքի և էլետրաէներգիայի վճարները, իսկ քաղաքացիները հնարավոր է այդ մասին տեղյակ չլինեն, որովհետև ծանուցում չի արվում: Քաղաքացիներն այդ մասին կարող են իմանալ տեսնելով իրենց հաշիվների քաղվածքները: Փոխանցումներն արդեն կատարված են: Նրանք, ովքեր վճարել են իրենց սպառած էլեկտրաէներգիայի և գազի գումարները արդեն աջակցության գումարները հասանելի է իրենց անձնական հաշիվների վրա, որպես կանխավճար, հաջորդ ամիսների սպառման համար: 
Հ.Գ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական՝ Նաիրի Սաէգսյանը կարճ ասած վարչապետին հրեց խորը «փոսի» մեջ, վարչապետի խոսքը կարգելով սուտ: Բոլոր այն քաղաքացիներն, ովքեր հետևել են վարչապետի կեսգիշերն անց ֆեյսբուքյան լայվին, անպայման հիշում են, որոշ բիզնեսմենների սնանկացնելու մասին Փաշինյանի հայտարարությունը, և հիմա շատ անհասկանալի է, թե ինչու է Նաիրի Աարգսյանը, Նիկոլ Փաշինյանի ասածները հերքում, այն դեպքում, երբ լայվն ինքնին հասանելի ապացույց է բոլոր «հպարտ» քաղաքացիների համար: Այս պատասխանը հիշեցրեց մեծն Հովհաննես Թումանյանի «Սուտասանը» հեքիաթը, երբ թագավորն ասում է՝ «Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորթյան կեսը կտամ նրան»։


Ինչ վերաբերում է երկրորդ հարցի պատասխանին, կապված կոմունալ վճարումներին, պատասխանը ևս տարօրինակ էր, իսկ ընկալելու համար անհրաժեշտ են երկաթյա նյարդեր,ինչը «հպարտ» քաղաքացին օր-օրի կորցնում է:

Տեսանյութը շուտով

Հայկ Գևորգյան 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի