Վնգստացող դատավորներից հետո, հիմա էլ կաշառակեր լրագրողներ՝ թիրախում չորրորդ իշխանությունն է. Ռոբերտ Մարգարյան

Արխիվ 16-20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին լայվն իր բովանդակությամբ հետաքրքիր էր հատկապես վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք իրադարձությունների ֆոնին:
Եթե բացառենք Նիկոլ Փաշինյանի լայվերում մշտական տեղ զբաղեցնող նախկին «կոռուպցիոների» ու նրանց թալանածը վերադարձնելու թեման, «վնգստացող դատավորներից» հետո այս անգամ հերթն արդեն «կաշառակեր լրագրողներինն» էր, որոնք ըստ ՀՀ վարչապետի այսօր «կատաղած» են: 
Փաստորեն երեք հիմնական իշխանություններից երկուսին՝ գործադիրին ու օրենսդիրին ամբողջապես տիրանալուց ու երրորդ՝ դատական իշխանությանն իր կամակատարը դարձնելուց հետո Նիկոլ Փաշինյանի հաջորդ թիրախը չորրորդ իշխանությունը ներկայացնող մամուլն է:
Որքան էլ որ զարմանալի թվա օրեր առաջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի կոչը, ԱԱԾ-ի մեկուսարանում երկրորդ և երրորդ նախագահների հանդիպման մասին մամուլում շրջանառված ու նրանց գրասենյակների կողմից հերքված լուրը, ուղիղ եթերի չստացված կադրերի արտահոսքն ու վարչապետի երեկ ուշ գիշեր հեռարձակված լայվը կարելի է նույն շրջագծում քննարկել:
Ինձ հետ միասին հավանաբար շատ ուրիշների նաև հետաքրքրում է այն հարցը, թե ինչո՞ւ անբարոյականություն, երկրի ղեկավարին ծաղրի ենթարկելու ու խիստ դատապարտելի արարք է համարվում ոչ թե վարչապետի կնոջ կողմից գինու ազդեցության տակ դինջացած երկրի ղեկավարի լուսանկարի հրապարակումը կամ նույն առանձնատնից նրա ընտանիքի անդամների անկեղծ լայվերը, այլ ուղիղ եթերին նախորդած որոշ կադրեր, որոնք նախկինների համեմատությամբ անկեղծ ասած սկանդալային ոչինչ չեն պարունակում:
Հնարավոր է սխալվում եմ, սակայն ներքին մի ձայն հուշում է, որ այդ դուրս թողնված կադրերի բուն նպատակն էր հող նախապատրաստել երեկ գիշեր Նիկոլ Փաշինյանի մամուլին ուղղված «հաթաթա»-ների համար:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանն ապրիլի 7-ին հրապարակած հոդվածում ի շարս մի շարք այլ հարցերի Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներին կոչ արեց իրենց «վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին կարգադրեն անմիջապես դադարեցնել իշխանությունների դեմ ծավալած կատաղի պայքարը»։ Դրան հաջորդեց ԱԱԾ մեկուսարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին լուրը, որի գլխավոր թեմաներից մեկը ըստ երևույթին եղել էր առաջին նախագահի հենց հիշյալ կոչ-առաջարկի քննարկումը: 
Այն որ նման հանդիպում տեղի ունեցել է, թե ոչ այս պահին այնքան էլ էական չէ: Կարևորն այն է, որ անուղղակի կերպով և Լևոն Տեր Պետրոսյանի հոդվածի տողերի միջոցով հիմնականում ընդդիմադիր մամուլին ուղղված Նիկոլ Փաշինյանի համերաշխության կոչը կարծես թե այնքան էլ դրական արձագանք չստացավ ինչի պատճառով էլ ՀՀ վարչապետը երեկ գիշեր իր լայվի ընթացքում մամուլի կողմն ուղղված հրետանուց արձակեց առաջին արկը լրատվականների 90 տոկոսին, իսկ լրագրողների 70 տոկոսին անվանելով կաշառակերներ:
Դժվար չէ հասկանալ թե ինչից է սարսափած Նիկոլ Փաշինյանը: Ինչքան էլ որ փորձի իրավիճակը վարդագույն բնութագրել երկրի վարչապետը, այնուամենայնիվ առջևում հետկորոնավիրուսային տնտեսական ծանր օրերն են, որից աշխարհի շատ հզոր երկրների պես անմասն չի մնալու նաև Հայաստանը: Պարգևավճարների, հակաճգնաժամային հապճեպ միջոցառումների ու պոպուլիստական այլ նախաձեռնությունների շնորհիվ երկրի դատարկված բյուջեն անկարող է լինելու բավարարել ժողովրդի պահանջները, որոնք այդ փուլում իշխանություններից ոչ թե անցյալում որոնվող մեղավորներ, այլ հստակ լուծումներ են պահանջելու: 
Իր լայվի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարեց, որ եթե ժողովուրդը պահանջի ինքը պատրաստ կլինի հեռանալ, սակայն ինչպես միշտ չպարզաբանեց թե իր ընկալմամբ ով է այդ ժողովուրդը և ինչ մեխանիզմով պիտի իրեն նման պահանջ ներկայացնի:
Առայժմ մինչև մայիսի 14-ը (ու պարզ չէ թե ինչքան ժամանակ) երկարաձգված արտակարգ իրավիճակի շնորհիվ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երաշխավորված է լինելու հանրահավաքների դիմաց: Հանրահավաքների ու հրապարակային բողոքի մեխանիզմների բացակայության պայմաններում չափազանց մեծանալու է չորրորդ իշխանությունը ներկայացնող մասնավորապես ընդդիմադիր մամուլի բացահայտող ու լուսաբանող դերակատարությունը: 
Այդ մասին գերազանցորեն տեղյակ է նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը, ով տարիներ շարունակ նույն զենքից կրակել է իշխանությունների կողմն ու հենց այդ նշանակությունը նկատի առնելով էլ իշխանափոխության ամենանշանավոր փուլում թիրախ դարձրեց ոչ թե պետական որևէ կառույց, այլ հենց հանրային ռադիոյի շենքը:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի