Թուրքիայում կորոնավիրուսից մահացածները կազմում են վարակվածների 2.5 տոկոսը
Արխիվ 16-20Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտնել է ապրիլի 19–ի օրվա վերջի դրությամբ Թուրքիայում կորոնավիրուսի հետ կապված տվյալները։
Թուրք նախարարը Twitter–ի իր էջում գրել է, որ վերջին օրը կատարվել է 35000 թեսթ եւ հայտնաբերվել վարակվածության 3977 դեպք։ Նա շեշտել է, թե վերւին օրը ապաքինվել է 1523 եւ մահացել՝ 127 քաղաքացի։

