ԱՆ.Կորոնավիրուսից մահացած 62 և 90 տարեկան պացիենտները ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ
Արխիվ 16-20Կորոնավիրուսից մահացած 62 և 90 տարեկան պացիենտները ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ-ն։
«Կորոնավիրուսից մահվան դեպքերի հետ կապված հայտնում ենք, որ պացիենտները եղել են 62 և 90 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1339-ի:
Մահացել է ևս 2 քաղաքացի. կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 22 է: Առողջացածների թիվը 580 է, փաստացի բուժվողներինը՝ 737: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 13 373 քաղաքացի:

