ԻՆՉ ՕՃԱՌ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՊԱՆԴԵՄԻԱՅԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՁԵՌՔԵՐԸ ԼՎԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ․ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ «ՌՈՍՊՈՏՐԵԲՆԱԴԶՈՐԻՑ»
Արխիվ 16-20«Ռոսպոտրեբնադզորից» ներկայացրել են խորհուրդներ, թե ինչպես պետք է լվանալ ձեռքերը, որպեսզի պանդեմիայի շրջանում հնարավոր լինի ապահովագրել սեփական անձը հնարավոր վարակումից։ Այս մասին տեղեկանում են ռուսական գերատեսչական դաշնային այդ ծառայության պաշտոնական կայքից։
«Ռոսպոտրեբնադզորում» մանրամասնել են, որ կորոնավիրուսից պաշտպանվելու համար պարտադիր չէ ձեռքերը լվանալ հակաբակտերիալ օճառով, եւ սովորական օճառն էլ բավական է։ «Այսպես կոչված հակաբակտերիալ օճառները չեն կարող վիրուսներ ոչնչացնել, որովհետեւ վիրուսները բակտերիաներ չեն, եւ ունեն կայունության այլ մակարդակ»,- ասված է «Ռոսպոտրեբնադզորի» մեկնաբանության մեջ։ Սովորական օճառով, նույն հաճախականությամբ եւ նույն տեւականությամբ ձեռքերի լվանալը ունի նույն ախտահանիչ ազդեցությունը, ինչ հակաբակտերիալ օճառով լվանալիս։

