Գործընկերներիս հորդորով երրորդ անգամ կորոնավիրուսի թեստ եմ հանձնել․ Նիկոլ Փաշինյան
Արխիվ 16-20Գործընկերներիս հորդորով երրորդ անգամ կորոնավիրուսի թեստ եմ հանձնել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ի ուրախություն ինձ, եւ ի դժբախտություն ոմանց այս անգամ նույնպես թեստը բացասական էր»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով իրեն զարմացրել է իր հեռուստաուղերձի ոչ եթերային կադրերի հրապարակմանը որոշ մարդկանց արձագանքը:

