«Մինչեւ կարանտինի ավարտը որոշել եմ տան ամբողջ գրադարանը կարդալ». Սուրեն Առուստամյան (տեսանյութ)
Արխիվ 16-20Հեռուստահաղորդավար, դերասան ՍՈՒՐԵՆ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆՆ այս օրերին վայելում է ընտանիքի ներկայությունն ու զբաղվում է ընթերցանությամբ. «Այս օրերին, երբ անհրաժեշտ է մնալ տանը` ապահովության համար, միակ ամենակարեւոր զբաղմունքը` ընտանքիս հետ շփումն է: Իսկ երկրորդ տեղում արդեն ընթերցանությամբ զբաղվելն է, ինչն էլ խորհուրդ եմ տալիս հարկադրված տանը մնացած մեր հանրությանը` մնացեք տանը եւ շատ գիրք կարդացե՛ք, ինչպես նաեւ հետաքրքիր, որակյալ հեռուստասերիալներ կամ ֆիլմեր դիտեք»,- ասում է հեռուստահաղորդավարն ու անկեղծանում. «Տան ամբողջ գրադարանը որոշել եմ կարդալ մինչեւ կարանտինի ավարտը»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Թե, այս պայմաններում, տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակից մշակույթի գործիչներն ինչպես են դիմակայում այս ամենին դիտե՛ք «Իրավունքի» հատուկ ռեպորտաժում:

