Ռուսական ազնվական դաստիարակության հիմնական սկզբունքները

Արխիվ 16-20

Ռուսական ազնվական դաստիարակության մասին լեգենդներ մինչ այսօր էլ շրջում են, և դրանցից մի քանիսը հասել են նաև մինչ մեր օրեր:
Որպես կանոն՝ ռուս ազնվականներն անհանգստանում էին ոչ միայն իրենց ներաշխարհի, այլև արտաքին աշխարհի համար: Նրանք միշտ շրջում էին զուգված- զարդարված ու կոկիկ: Որոշակի կանոններ, իհարկե, չկան, թե ինչպես հասնել դրան: Բայց ամեն դեպքում, կարելի է առանձնացնել մի քանի առանձնահատկություններ, որոնք կարող են օգնել հասնել ազնվական կարգավիճակի:

1. Սեփական արժանապատվության զգացում

Ծնված իսկ պահից երեխային ներշնչում էին, որ ինքն ազնվական է: Հենց այդ պատճառով էլ նա պետք է համապատասխանի ազնվականի բոլոր որակներին: Օրինակ, պետք է դրսևորի խիզախություն, ազնվություն, կրթություն ստանա ոչ թե կարգավիճակի, այլ իր համար: Բայց պատիվը երբեմն այն չէր բերում, ինչ պետք է բերեր: Սեփական արժանապատվության զգացումն ազնվականին փոքր-ինչ թուլացնում էր: Երբեմն նա ազնիվ խոսք էր տալիս սպանել իրեն վատ արարքի կամ սխալ որոշման համար, ու անում էր դա:

2. Խիզախություն

Ազնվականները մեծ ուշադրություն էին դարձնում խիզախությանը և նույնիսկ այն մարզում էին զանազան վարժություններով: Պատանիներն իրենց խիզախությունն ապացուցում էին պատերազմի, մենամարտերի ժամանակ կամ էլ բանակում ու նավատորմում: Աղջիկները նույնպես պետք է խիզախ լինեին:

3. Ֆիզիկական ուժ ու ճկունություն

Ազնվականները զբաղվում էին ֆիզիկական վարժություններով, սովորում էին ձի հեծնել, լողալ ու սուսերամարտել: Իրենց ֆիզիկական ունակությունները մարդիկ ցուցադրում էին ու հպարտանում դրանցով: Որսի ու ձիավարության ժամանակ տղամարդը կարող էր ցուցադրել իր կարողությունները: Բացի դրանից, համարվում էր, որ ցանկացած պահի երիտասարդը կարող էր համաձայնել իսկապես կարևոր պատճառով հարուցված մենամարտի:

4. Ինքնատիրապետում

Ինքն իրեն զուսպ պահել կարող են ոչ բոլորը: Իսկ ազնվականը պետք է ցանկացած արտակարգ իրավիճակում կարողանար վերահսկել իր զգացմունքները ու շարունակեր գործել: Չէ՞ որ իրենց դեռ մանկությունից սովորեցրել են, որ արցունքները, չափից առավել սենտիմենտալությունն ու էմոցիաները չեն զարդարում տղամարդուն, այլ միայն ցույց են տալիս նրա թուլությունը:

5. Արտաքին տեսք

Բացի լավ կրթությունից, ազնվականը նաև կատարյալ արտաքին տեսք պետք է ունենար, մաքուր լիներ: Բայց դա նրանք նախ և առաջ պետք է անեին ոչ թե իրենց համար, այլ իրենց շրջապատող մարդկանց, մտերիմների հանդեպ հարգանքից ելնելով: Նրանց հագուստը պարզ էր, բայց շատ թանկ: Ազնվականները որոշակի շքեղության հասնելու համար առասպելական գումարներ էին ծախսում:

6. Մարդկանց գրավելու հմտություն

Ազնվականները չէին ուզում, որ իրենց ընդունեն այնպիսին, ինչպիսին որ իրենք կան իրականում: Նրանց համար կարևոր էր դուր գալ մարդուն ու նրան գրավել: Նույնիսկ այդպիսի գիտություն կար, որը բացատրում էր, թե ինչպես գտնել մարդկանց հանդեպ ճիշտ մոտեցում: Առաջին կանոնները վերաբերում էին վարքագծին՝ մարդկանց վերաբերվիր այնպես, ինչպես կուզես, որ քեզ վերաբերվեն, իսկ ամենավերջում ասվում էր այն մասին, որ պետք է ուսումնասիրել մարդուն, նրա վարքագիծը, հարմարվել նրա ունակություններին ու արտահայտել զգացմունքները:

Նույնիսկ ամենավատ ընկերախմբում ազնվականը պետք է ցույց տար, որ հետաքրքրված է այդ մարդկանցով, զրուցակցի նկատմամբ հարգալից լիներ, լսեր նրան մինչև վերջ ու ընդուներ վերջինիս տեսակետը, որը կարող էր տարբերվել իր տեսակետից: Այս ամենը ոչ միայն օգնում էր հասարակության մեջ որոշակի հեղինակություն ձեռք բերել, մարդկանց գրավել, այլև պահպանում էր ազնվականների նյարդերը:

7. Համեստություն

Տղամարդը կամ կինը չպետք է լինեին ամաչկոտ կամ կծկված: Համեստությունն իր մեջ ներառում էր սեփական ամուսնու կամ կնոջ հանդեպ լավ ու զուսպ վերաբերմունքը: Նույնիսկ մի մարդու կողմից հնչող բազմաթիվ հարցերին ազնվականը պարտավոր էր պատասխանել հանգիստ ու զուսպ տոնով:

8. Գեղեցիկ խոսելու կարողություն

Կարևոր էր կարճ ու լակոնիկ խոսել, քերականորեն ճիշտ նախադասություններ կազմել, բայց երկար չխոսել: Նույնիսկ միմյանց կոպտելիս ազնվականներն իրենց կոռեկտ էին պահում: Բացի դրանից, ազնվականներն իրենց խոսքը տեղին պետք է շարադրեին, և դա դրսևորվում էր գյուղացիների ու իշխանների հետ ընդհանուր լեզու գտնելու ժամանակ:

Չնայած այս կանոններին՝ ազնվականի կերպարը թեթև ու պարզ էր: Չափանիշերն ու կանոնները փոխանցվում էին ժառանգաբար, ծնողներն աշխատում էին իրենց փորձը փոխանցել երեխաներին, նրանց սովորեցնել լավագույնը:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի