Եղիսաբեթ Երկրորդ թագուհին չեղարկել է իր ծննդյան տոնի ավանդական հրետանային համազարկի արարողությունը
Արխիվ 16-20Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ Թագուհին խնդրել է, որ իր 68-ամյա թագավորության ընթացքում առաջին անգամ իր ծննդյան տարեդարձին առիթով հրետանային համազարկ չլինի՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհու ծնունդը ապրիլի 21-ին է: Եղիսաբեթ Երկրորդը նշել է ՝ չի կարծում, թե դա տեղին կլինի ճգնաժամի պայմաններում, որը Բրիտանիայում ավելի քան 14 հազար կյանք է խլել:
Հրետանային համազարկի արարողությունը սովորաբար արվում է թագավորական ընտանիքի կողմից` հատուկ առիթներ նշելու համար, ինչպիսիք են տարեդարձերը, ծննդյան տոները:

