Վրաստանում կորոնավիրուսից մահվան 4-րդ դեպքն է գրանցվել
Արխիվ 16-20Վրաստանում ապրիլի 18-ին կորոնավիրուսով վարակված 4-րդ հիվանդն է մահացել: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վերջին տվյալներով Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 388 դեպք, վարակվածներից 86-ը առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 332 471 է, մահացել է 160 784 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

