Ռազմական ոստիկանությունը զբաղվում է զինվորական համազգեստն անարգող ԼԳԲՏ-ականով
Արխիվ 16-20Համացանցում այս օրերին բուռն քննարկման առարկա դարձած ԼԳԲՏ-ականով, որը Հայոց բանակի զինվորական համագգեստով մի խայտառակ պար էր բեմադրել, կզբաղվի ռազմական ոստիկանությունը: «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե պաշտպանության նախարարությունը որեւէ կերպ պե՞տք է արձագանքի եւ քայլեր ձեռնարկի վերոնշյալի առնչությամբ, ռազմական փորձագետ ԱՐԹՈՒՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ ուշագրավ մանրամասներ ներկայացրեց:
- Ցավոք, ո՛չ վարչական, ո՛չ քրեական օրենսգրքով ոչ մի պատիժ չկա սահմանված՝ զինվորական համազգեստն այլ անձանց կողմից կրելու համար: Կարծում եմ՝ այստեղ անելիք կա, որ պետք է իրավական առումով կարգավորել եւ պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր ծաղրանքի կամ ոչ պատշաճ վերաբերմուք են դրսեւորում զինվորական համազգեստի կրման հանդեպ: Ամեն դեպքում, պաշտպանության նախարարությունից ինքս էլ հետաքրքրվեցի, թե իրենց չի՞ մտահոգում այս խնդիրը եւ ինչ-որ քայլեր չե՞ն ձեռնարկելու ու որոշակի իրավասու անձի կողմից տեղեկացա, որ դիմել են ռազմական ոստիկանությանը՝ կոնկրետ այս տրանսգենդերի կողմից զինվորական համազգեստ կրելու հետ կապված: Չնայած՝ հենց ՊՆ-ից էլ մտահոգություն ունեն, որ արդյունքի չեն հասնի, որովհետեւ նրա օգտին որոշ իրավապաշտպաններ կկանգնեն, իսկ իրավական կարգավորումներով, դրա համար, իսկապես, լուրջ պատիժներ չկան սահմանված:
- Խնդիրը, ըստ էության, օրենսդրական բա՞ցն է:
- Զինվորական կանոնագրքերում գրված է, որ զինվորական համազգեստը, բացի զինվորականից, նաեւ կրելու իրավունք ունեն երկար տարիներ զինվորական ծառայություն անցած եւ թոշակի անցած անձինք՝ պատշաճ կերպով այն կրելու դեպքում: Այսինքն՝ ինչ-որ շրջանակ կարգավորված է, ասվում է, թե ով կարող է այն կրել, ինչը նաեւ նշանակում է, որ այլ մարդիկ՝ չեն կարող: Իսկ եթե չեն կարող, ինչո՞ւ չկա դրա կարգավորումը, թե նման խախտումների դեպքում ինչ պատասխանատվության պետք է ենթարկվեն մարդիկ, որոնց իրավունք չի տրված զինվորական ծառայությունից դուրս զինվորական համազգեստ կրել: Սա կարեւոր հարց է: Այս ամենից ձերբազատվելու համար, պետք է կարգավորել խնդիրը քրեական օրենսգրքով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք այստեղ:

