Մեկ պայուսակ ունենալը լավ է, երկու կամ նույնիսկ երեքը՝ ավելի լավ
Արխիվ 16-20Իսկ մենք մեր ուշադրությունը բեւեռենք փոքր պայուսակի, դրամապանակի կամ վզից կախած հեռախոսի պատյանի վրա՝ չձանձրացրած, բազմախոստումնալից թրենդ, որը ծագում է 2000-ականներից:
Ներկայացնենք, թե ընթացիկ սեզոնին ինչպիսի պայուսակները մեզ հետաքրքիր թվացին եւ ինչի վրա արժի ուշադրություն դարձնել՝ պատրաստվելով տարվա ամենատաք եղանակին:
Մաքրամեի շուք, ցանցապարկեր, ծղոտի դրախտ

Ամռան ամենացայտուն այս ներբողը տարեցտարի ավելի ու ավելի հանրաճանաչ է դառնում. չէ՞ որ եթե դեռեւս մեկ տարի առաջ ծղոտե կամ փայտե պայուսակներ կարելի էր տեսնել կամերային կամ ինսթագրամային մակնիշների մոտ, ինչպիսին է Cult Gaia-ն, իսկ մաքարամեի տեխնիկայով պայուսակները բնակություն էին հաստատել փաստացի բացառապես Etsy-ի տարածքներում, ապա հիմա ամենատարբեր չափերի, գույների եւ նյութերի տարբերակներն արդեն հանդիպում են նաեւ մաս-մարքեթում: Zara-ն, օրինակ, շահել է կաշվի ու ծղոտի ոչ ակնառու, բայց արտակարգ համադրությամբ:
.jpg)
Զուտ փարիզյան շուքի ստվերից դուրս են գալիս հայտնի զամբյուղները, որոնք այդքան սիրում էր Ջեյն Բիրկինը:

Դրանք հոյակապ են տեղավորվում ոչ միայն մերձքաղաքային օրակարգում (խնջույք եւ հովվերգական բնապատկերներ), այլեւ ուրբանիստական լանդշաֆտում:

Հրաշալի են զուգակցվում ամառային զգեստների, ջինսերի, թրենչի եւ անգամ կոստյումի հետ: Ասել է թե՝ կրեք ամեն ինչի հետ:

Ուլունքահատիկներով պայուսակ

Հարավային Կորեայից լուքբուքերը մեզ ուրախացնում են ոչ միայն պաստելային մոնոքրոմով, այլ նաեւ հետաքրքիր միտումներով: «Ինսթագրամի» տարածքներում սկսել են ավելի հաճախ առկայծել փայտե ուլունքներով պատրաստված պայուսակները:

А&otherstories-ն, օրինակ, առաջարկում է ամբողջությամբ թափանցիկ տարբերակ: Ուլունքները կարող են դառնալ արտադրանքի մաս, դեկորի տարր: Building blocks-ը հանրաճանաչ դույլիկները վերածել է շատ ավելի հետաքրքիր տարբերակի՝ այն զարդարելով մեծ ուլունքներով:
Թաշկինակ-պայուսակներ

Այնպիսի տպավորություն է, թե այս պայուսակները պատրաստված են հմտորեն ոլորած գործվածքի կամ թաշկինակի մի կտորից: Թեթեւ, ամառային տարբերակ է, երբ կարելի է խաղադրույք կատարել պրինտի վրա՝ ընտրելով, ասենք, աբստրակտ նախշեր, ինչպես առաջարկում է Mango-ն կամ գնահատել վեհանձն մինիմալիզմը, որ ցուցադրել են COS-ի դիզայներները:
Արդիական պարկեր

Դույլ-պայուսակներն արդեն իրենց դերը կատարել են սթրիթսթայլի ժամանակագրության մեջ, հիմա թափուր տեղ կա դրանց կրտսեր եղբոր՝ պարկ-պայուսակների համար:

Շուկայում այսպիսի տարբերակներ վաղուց կան, սակայն խորհուրդ ենք տալիս դրանց ավելի ուշադիր նայել: Zara-ն, օրինակ, պարկերը կարում է մարգարիտներով (համոզված չեն, որ ուլունքները կդիմանան երկարատեւ զբոսանքներին), ավելացնում են ասեղնագործություն կամ պրինտներ:

Բայց այս ամենը ստեղծված է ոչ միայն երեկույթների գնալու համար, այլեւ հավակնում է դառնալ ավանդական կերպարին հոյակապ հավելում՝ ջինսերի մեջ խրած մարզաշապիկով:

Կարելի է նաեւ ընտրել պարկի միագույն տարբերակ, որը գերազանց է նայվում ոչ միայն խստաոճ պիջակի կամ թրենչի հետ, այլեւ՝ եթե հմտորեն խաղարկեք կոնտրաստները՝ հեծանվորդի տաբատով, կեդերով կամ ամառային վառ զգեստներով:

