Ոչ թե Դարբինյանը, այլ Նիկոլն է արդարադատությունն ու ողջ երկիրը ծաղրում

Արխիվ 16-20

Երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն այսօր կրկին դիմում է ներկայացնելու ՄԻՊ-ին՝ Ռոբերտ Քոչարյանի իրավունքների ոտնահարման հարցով: Մեկնաբանելով, փաստաբանը արդարդատության նկատմամբ ծաղր է Աննա Դանիբեկյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մայիսի 8-ին դատական նիստի նշանակումը: «Սկսենք սկզբից: Որոշակի օբյեկտիվ հիմքով պայմանավորված՝ ենթադրում եմ՝ բժշկի կողմից այլևս որևէ հիմնավորում անաշխատունակության վերաբերյալ չէր տրմադրվել։ Կարծում եմ՝ երևի այն պատճառով, որ նույն բժշկական համայքում էլ բանավեճ է ծավալվել, թե այդ ինչպես կարող է առնվազն չհերքված քթի պլաստիկ վիրահատությունը իրենից ենթադրի 33 օր անաշխատունակություն, եթե ամբողջ միջազգային փորձը հուշում է, որ այն 14 օրից ավել չի տևում: Ամսի 17-ին տիկին Դանիբեկյանը, ներկայանալով աշխատանքի, այլ գործերով է զբաղվում, այսինքն՝ ի վիճակի է զբաղվել աշխատանքով: Եկել էր աշխատանքի, ես տեղեկություն ունեմ, որ նույնիսկ դատական նիստերի դահլիճ է մուտք գործել, կարողացել է նույնիսկ հերթական դատական նիստի օր նշանակել մեր գործով, բայց մեր միջնորդության քննություն չի կատարում, հիմա էլ չպլանավորված արձակուրդի է մեկնում։ Այդ ինչպես է ստացվում, որ դատարանի նախագահը չպլանովորված արձակուրդը բավարարում է այն պարագայում, երբ տիկին Դանիբեկյանը դեկտեմբեր ամսին արդեն արձակուրդ էր մեկնել: Դեկտեմբերի 10-ից տիկին Դանիբեկյանը արձակուրդի մեջ էր, և մինչև դեկտեմբերի 29-ը բոլորս աշխատանքի էինք: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագաը խնդիր չի՞ տեսնում։ Որպես դատարանի նախագահ կարող էր ասել, որ չի կարող գնալ արձակուրդի, քանի որ որպես դատավոր ունի պարտականություններ, որոնք չի կատարում: Այդտեղ էլ ունենք անգործություն»:

Փաստաբանն ամեն ինչ միանգամայն տեղին նկարագրեց։ Սակայն այդ ամենով հանդերձ, նրա եզրակացության հետ, թե՝ տեղի ունեցողը արդարդատության նկատմամբ ծաղր է Աննա Դանիբեկյանի կողմից, սխալ է։ Ո՞վ է Աննա Դարբինյանը, որ կարողանար ինքնուրույն նման «խաղեր տալ»։ Նա ընդամենը Նիկոլի ասած «վնգստացող դատավորներից» մեկն է, որին ինչ հրամայում են, դա էլ կատարում է։ Հիմա էլ հրամայել են՝ երկու ամսով «անհետանալ», նա էլ՝ կատարում է։ Ընդ որում, վերին մակարդակով նրան օգնել են՝ հրամանը կատարել․ պետության հաշվին վիրահատության են ուղարկում, հիմա էլ՝ արձակուրդ՝ նախորդ արձակուրդից հաշված ամիսներ անց։ Չէ, դատարանի նախագահն էլ չէ արդարադատությունը ծաղրողը․ Աննայի պես մի սովորական «վնգստացող» էլ նա է։

Ո՞վ է ծաղրում արդարադատությունը։ Իհարկե, այս հարցը մեկ հասցեատեր ունի՝ Նիկոլը։ դատավորն էլ, դատարանի նախագահն էլ կանեն այն, ինչը հրամայվում է վերեւից․ սա է իրականությունը։ 

Իսկ ինչո՞ւ դատը հասցրեցին մայիսի 8-ին։ Այդ ժամանակ արտակարգ դրությունը կհամարեն ավարտված, այսինքն՝ այդ պատճը դուրս կգա Քոչարյանին ազատ արձակելու որոշման հիմնավորումների ցանկից։ Ու հանուն դրա, Դատավոր Դարբինյնի ոչ միայն քիթը, այլ ոտից գլուխ կարող են պլաստիկ վիրահատության ենթարկել։

Ս․Աբրամյան

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի