«Կոմիտասի գերմաներեն երգերը» գիտակրթական ծրագիրը՝ «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակներում
Արխիվ 16-20
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ սեպտեմբերի 24-ին տեղի կունենա «Կոմիտասի գերմաներեն երգերը» գիտակրթական ծրագիրը՝ «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակներում:
Ծրագրի ընթացքում քննարկվելու են Կոմիտասի՝ բեռլինյան ստեղծագործական ժամանակաշրջանը, գերմանացի կոմպոզիտորների գործերի հիման վրա գրված ստեղծագործությունները, այնուհետև մասնակիցները միասին երգելու են Կոմիտասի գերմաներեն երգեր երկու ռոմասն ըստ գերմանացի պոետների բանաստեղծությունների, հատվածներ «Բեռլինյան պատարագից»: Պատարագից մեկ հատված ներկայացվելու է հայերեն եւ գերմաներեն տարբերակների համեմատությամբ:
Մասնակիցները հնարավորություն կունենան դիտարկելու, թե Կոմիտասը ինչ միջոցների է դիմել հայ ավանդական մեղեդու «գերմանականացման» ճանապարհին:
Ազա Ղասաբյան
https://iravunk.com/sim/?p=11009&l=am/