2018թ. երբ երթի առջեւից քայլում էին հոգևորականները, կարծես թե այդ ժամանակ առարկություն չունեիք, չէ՞․ իրավապաշտպան

Արխիվ 16-20

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես չեմ կարող ընդունել ու հանգիստ նայել, թե ինչպես են քաղաքական և պետական գործիչները ըստ նպատակահարմարության վարվում որևէ կառույցի, այդ թվում նաև եկեղեցու հետ։ 2018 թվականի երթերի ժամանակ առջևից քայլում էին հոգևորականները, որեսզի բախումներն ու բռնությունները բացառվեին։ Կարծես թե այդ ժամանակ որևէ առարկություն չունեիք, չէ՞․ «հոգևորականը մերն էր»։ Երբ պետք է առաքինություն խաղալ ու ցուցադրել, թե․ «Մեր գործն արդար է» ու «Աստված մեզ հետ է», գնում եք եկեղեցի, մասնակցում եկեղեցական ծեսերին, ընդ որում նաև գլխաշոր գցում գլխին։ Եկեղեցին անում է բոլոր այն գործերը, որոնցում թերանում է պետությունը։ Բանտերում ու բանակում ծառայություն է իրականացնում, քանի որ պետությունը սոցաշխատողի և հոգեբանի ինստիտուտները չի կարողանում կայացնել, մտածում է ավելորդ ծախս չանի, հոգևորականներով կփոխարինի։ Հիմա հանկարծ հիշեցիք, որ Հայաստանն աշխարհիկ պետություն է, որտեղ եկեղեցին զատ է պետությունից։ ՀՀ սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն այդպես չէ․ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։ Այսինքն, ըստ երկրի Մայր օրենքի, որը դեռևս չի փոխվել, պետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գերակա դերը և հաշվի նստում այդ կառույցի հետ։ Հիմա ի՞նչ պատահեց, որ միաբերան սկսեցիք վարկաբեկել։ Էստեղ կարևորը սկզբունքն է, եթե մեզ օգնում է՝ ընդունում ենք, թե անհարմարություն է պատճառում՝ փնովում ենք։

Եվ այդպես բոլոր կառույցների, խմբերի ու անհատների նկատմամբ նույն մոտեցումն է՝ մերոնք-ձերոնք, սև-սպիտակ, պիտանի-անպիտան․․․»։

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի