Ուկրաինական Չեռնոբիլի փակ գոտում որերերդ օրն չի դադարում հրդեհները: Հետեւանքներն արդեն զգացվում են Կիեւում․ իշխանությունները կիեւցիներին խնդրել են նայրաքաղաք հասած ծխի պատճառով զերծ մնալ փողոցներում զբոսնելուց եւ տարածքների օդափոխումից։ Բացի այդ, խորհուրդ են տալիս խմել ավելի շատ հեղուկ, եւ տանը տեղադրել ջրի կոնտեյներներ, որպեսզի բարձրացնն օդի խոնավությունը սենյակում։ Իսկ եթե պետք է բացել պատուհանը, ապա անհրաժեշտ է կախել խոնավ կտորի շրջանակ։
Իսկ ահա Չեռնոբիլի տարածաժրջանում կրակը մոտենում է ատոմակայանին, մինչդեռ տեղական իշխանությունները ոչինչ չեն կարող անել դրա դեմ։ Պատճառը ոչ միայն խիստ բացիթողի վիճակում գտնվող ենթակառուցվածքներն են, այլեւ նման արտակարգ նկատմամբ դրության զրոյական նախապատրաստությունը։ Գումարած մարդկային գործոնը.
Ռուսաստանը եւ Բելառուսը պե՞տք է մասնակցեն Չեռնոբիլի հրդեհի մարմանը: Այս հարցը լրատվամիջոցներն ուղղել են լրագրող և քաղաքագետ Արմեն Գասպարյանին։
«Դա անհնար է միայն այն պատճառով, որ Ուկրաինան միացել է Բելառուսի դեմ Եվրոպայի պատժամիջոցներին։ Եվ դա տարօրինակ կլիներ Մինսկի կողմից՝ ասել. «Մենք հիմա այստեղ աչք կփակենք ձեր պատժամիջոցների փաթեթի վրա, Եկեք միասին լուծենք այդ հարցերը»,- ասել է քաղաքագետը։ Գասպարյանի կարծիքով՝«Այդ մասին կարելի էր խոսել «կուշտ տարիներին», երբ կային դրամական միջոցների ավելցուկ, որոնք կարելի էր նման կարգի մարդասիրական նախագծերի ուղղել»:
Գասպարյանը նաեւ կասկածում է, որ Չեռնոբիլի խնդրի վրա ուկրաինական բյուջեում միջոցներ նախատեսված լինեին։
«Վերջին օրերին ուկրաինացի քաղաքական գործիչներից ոչ մեկից միտք չհնչեց, որ եկեք ինչ-որ լրացուցիչ պահուստային ֆոնդեր ներգրավենք, որպեսզի ֆինանսապես աջակցենք կամավորներին, մարդկանց, որոնք լուծում են այդ խնդիրը»,- նկատել է լրագրողը, որին ի պատասխան Գասպարյանը ենթադրել է․ «Դա նշանակում է, որ կամ ուկրաինական քաղաքականությունը, ընդհանրապես, չի մտածում, թե ինչ է այնտեղ տեղի ունենում, կամ ընդհանրապես փող չկա»։ Գասպարյանը ենթադրել է, որ այդ երկու տարբերակները կարող են զուգահեռ լինել՝ ոչ գումար կա, ոչ էլ Չեռնոբիլի մասին մտածող՝ «Քանի որ այժմ Ուկրաինայի համար ամենակարեւորը կորոնավիրուսի պանդեմիան է»:
Լրագրողը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նույն լռությունը նկատվում է նաեւ եվրոպական լրատվամիջոցներում ։
«Չեռնոբիլի վերաբերյալ լռություն է։ Հիմա բոլորը հետաքրքրվում են միայն պանդեմիայով։ Բայց, եթե Աստված մի արասցե, զուգահեռաբար ՉԵռնոբիլում ինչ-որ բան «թափվի», այդ ժամանակ ես չգիտեմ էլ, թե ինչ կլինի։ Այդ ժամանակ, հասկանալի է, օգնություն կցուցաբերեն։ Եվ օգնություն կցուցաբերեն այն երկրները, որոնց Ուկրաինան հիմա ամենից շատ է անիծում»։